Բելգիան հաստատեց
Բելգիայի դաշնային դատարանը հաստատել է, որ ահաբեկչությունները Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում իրականացրել են Իբրահիմ և Խալիդ Էլ Բակրաուի եղբայրները՝ հայտարարել է դաշնային դատախազ Ֆրեդերիկ վան Լևը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մահապարտներից մեկը, ով պայթյուն է իրականացրել օդանավակայանում, Բելգիայի քաղաքացի Իբրահիմ էլ Բակրաուին է, ով ծնվել է Բրյուսելում 1986 թվականի հոկտեմբերի 9-ին։ «Մետրոյի գնացքը, որը դարձել է թիրախ, ուղևորվում էր Մալբեկ կայանից Ար-Լուա կայարանի ուղղությամբ։ Պայթյունը տեղի է ունեցել երկրորդ վագոնի ներսում, երբ այն դեռևս գտնվում էր կայարանում։ Մահապարտը նույնականացվել է մատնահետքերով։ Խոսքը Խալիդ էլ Բակրաուիի մասին է՝ Իբրահիմի եղբոր, ով ծնվել է Բրյուսելում, 1989 թվականի հունվարի 12-ին: Նա Բելգիայի քաղաքացի է»,- ասել է դատախազը։
