«Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ադրբեջանական դիրքերում, որ Հասանովը 3 օր չի կարողանում շտկել». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ադրբեջանական դիրքերում, որ նախարարը 3 օր չի կարողանում շտկել․ Արդեն 3 օր է ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախագահի հատուկ հանձնարարականով մեկնել է առաջնագիծ և այցելում է տարբեր ստորաբաժանումներ։ Հասանովին ուղեկցում են նաև ՊՆ բարձրաստիճան մի շարք անձիք։ Այս այցելությունը փորձ էր կատարվում ներկայացնել իբրև զորավարժության նախնական պլանավորում, սակայն ինչպես բուն զորավարժությունը համպատրաստից որոշվեց կազմակերպել, այնպես էլ նախարարի այցն էր անակնկալ զինվորականների և նույնիսկ նախարարի համար։ Իսկ այս աժիոտաժը սկսեց այն բանից հետո, երբ ադրբեջանական բանակի ղեկավարության հրամանով նույն բանակի զինծառայողները սկսեցին կրակել հայկական դիրքերի, բնակավայրերի և միջպետական ճանապարհի վրա ու դա կատարում էին ամբողջ սահմանի երկայնքով։ Իսկ հայկական կողմից ստացված պատասխանը ու պատժիչ գործողությունները այնքան կոշտ են եղել, որ դրա մասին փաստել է նաև ադրբեջանական կողմը, երբ առաջին օրը նախարարը այցելեց առաջնագիծ, նրանք պաշտոնապես հայտնեցին, որ Զաքիր Հասանովը այցելել է հայկական կրակոցներից տուժած դիրքեր։ Մնում է միայն մոտավոր պատկերացում կազմել, թե հայկական բանակի կողմից ինչ մասշտաբի գործողություններ են իրականացվել, որ անձամբ պաշտպանության նախարարը 3 օրերի ընթացքում դեռ ամբողջությամբ չի կարողացել ընկալել խնդիրը ու դրանց լուծումներ դեռ չեն տրվել։ Իսկ չհայտարարված զոհերի մասին ոչ պաշտոնական աղբյուրներից եկող տեղեկությունները դեռ շարունակվում են»:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am