«Մենք որոշել ենք, որ ոչ մեկի վրա ցեխ չենք շպրտելու»․ ՀՅԴ ավագանու թեկնածուները ՀԱԹ-ում էին

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՅԴ թիմն այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում էր: Թեկնածուները բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրին իրենց ծրագիրը, հորդորեցին նրանց վստահել ու սեպտեմբերի 23-ին քվեարկել հենց ՀՅԴ օգտին: ՀՅԴ ավագանու թեկնածուներից Ալեսյա Բեջանյանն իր խոսքում նշեց, որ ամսի 23-ին կընտրենք մի ավագանի, որը մի քանի տարի իր ձեռքը կվերցնի քաղաքի կառավարումը: «ՀՅԴ-ն երբեք չի եղել ավագանու կազմում, բայց մենք երբևէ չենք բացակայել բակերից, շենքերից, քաղաքից: Իրականում քաղաքում և երկրում ինչքան հասարակական հնչեղության խնդիրներ են եղել, մենք ներկա ենք եղել, մենք արձագանքել ենք»,- շեշտեց նա: Նրա խոսքով՝ իրենց թիմը բավականին երիտասարդ է, հավակնոտ, թիմում բոլորը պրոֆեսիոնալ են և գիտեն Երևանի խնդիրները լուծելու տարբերակները: «Չկա մի խնդիր, որի լուծման բանաձևը մենք չունենանք, մենք այն համոզմունքն ունենք, որ Երևանը պետք է լինի համահայկական մայրաքաղաք, և դա է պատճառը, որ մենք ընտրել ենք՝ «միասին հանուն»-ի կարգախոսը»,- հայտարարեց նա: Ավագանու ՀՅԴ ցուցակի երրորդ համար Խաչատուր Ստեփանյանն էլ նշեց, որ իր բոլոր ուժերը ներդնելու է՝ ծառայելու Երևանին: «Մենք ունենք Երևան քաղաքի կառավարման մեր ուրույն սկզբունքը, որը պետք է անպայման գործադրենք: Երևանը լինելու է կանաչ քաղաք, տրանսպորտային առումով անվտանգ, գրավիչ քաղաք»,- ասաց նա: Նա իր խոսքում շեշտեց, որ ՀՅԴ-ն գործի կուսակցություն է, և կոչ արեց ամսի 23-ին քվեարկել իրենց օգտին: «Քվեարկում ենք 9-ի օգտին և կյանքը կտրուկ փոխվելու է, մենք ոչ միայն խոսք ենք տալիս, այլև անելու ենք, ընդ որում` բոլորի համար: Մենք սև-սպիտակ տարբերակում չենք դնելու, մենք դալտոնիկ չենք, բոլորին լավ տեսնում ենք: Քվեարկեք ՀՅԴ-ի օգտին, և Դաշնակցությունը կլինի անխտիր բոլորի կուսակցությունը»- ընդգծեց նա: ՀՅԴ ավագանու թեկնածու, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ կոնկրետ հենց Մալաթիա-Սեբաստիա համայնքի խնդիրներին: Նա նշեց, որ հիմնականում քաղաքային խնդիրները բոլոր վարչական շրջաններում էլ նույնն են: «Ես, լինելով Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, կարևորում եմ առաջին հերթին ծառապատումը: Ճիշտ ծառապատում պետք է լինի, այնպիսի ծառերի տեսակներ, որոնք առաջացնում են մեծ ստվեր, որովհետև Մալաթիա Սեբաստիա շրջանը Երևանի ամենաշոգ շրջաններից մեկն է: Ձմռան համար էլ պետք է այնպիսի ծառատեսակներ տնկել, որոնք մշտադալար են բոլոր եղանակներին»,- ասաց նա: Եղիազարյանի խոսքով՝ իրենց վարչական շրջանի մյուս կարևոր խնդիրը տրանսպորտային միջոցն է: «ՀԱԹ-ը հագեցած է: Քանի որ առևտրային շրջան է, քաղաքի բոլոր հատվածներից այստեղ մարդիկ են գալիս, խնդիրն այս հոսքերի ճիշտ կարգավորումներն են: Դեռ տարիներ առաջ առաջարկություն եմ արել, որ ՀԱԹ-ում վերգետնյա մետրոպոլիտենի կայան հասցվի: Այսօր թունելային մետրոպոլիտենի կայանի կառուցման մասին խոսելը ողջամիտ չի լինի, դա ծախսատար կլինի: Իհարկե, կարելի է սկսել, բայց դա երկար տարիների լուծման խնդիր է, և պահանջում է շատ լուրջ միջոցներ: Այստեղ այդ խնդիրը հնարավոր է լուծել Չարբախի կայանից երկու վերգետնյա կայան հասցնելով ՀԱԹ»,- շեշտեց նա: Հարցին էլ, որ մյուս քաղաքական ուժերը այլ դաշտ են տանում Երևանի ավագանու ընտրությունները և քարոզարշավի շրջանակում մի կողմը սկսել է վիրավորել մյուսներին, մյուս կողմերն էլ սպառնում են՝ կողմ չեն քվեարկի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին, ինչո՞ւ է այս ֆոնին ՀՅԴ-ն լռում և միայն իրենց ծրագիրը ներկայացնում, Եղիազարյանը պատասխանեց. «Մենք առաջին հերթին չենք ուզում մեր սկբզունքներից շեղվել և այս ընտրության էությունից դուրս գալ: Սա Երևանի ավագանու ընտրություն է, և պետք է մեր բնակչությանը միայն ու միայն մատուցենք այն ծրագրերը, որոնք հենց քաղաքացիների հոգսն են թեթևացնելու: Ճիշտ է՝ ընտրապայքարը քաղաքական ուժերի միջև է, բայց այն պետք է լիներ ծրագրային, Երևանի խնդիրների հետ կապված: Կարծում եմ՝ որոշ քաղաքական ուժեր հեռահար նպատակներ են հետապնդում՝ ԱԺ ընտրություններին նախապատրաստվում: Ուժերից մեկը պրովակացիոն առիթ տվեց և արդեն արձագանքող եղան այլ քաղաքական ուժերից: Մենք աշխատում ենք զերծ մնալ, չշեղվել այս ընտրության տրամաբանությունից, մենք որոշել ենք, որ ոչ մեկի վրա ցեխ չենք շպրտելու, խոսելու ենք մեր անելիքներից, մնացածն այդ քաղաքական ուժերի խնդիրն է: Մենք խոսում ենք մեր անելիքներից, մեր ծրագրերից»:

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am