Մտածող մարդիկ չեն ցանկանում քվեարկել Հայկ Մարությանի օգտին. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը, մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին: Զաքարյանը գրառման մեջ նշել է. «Երևանի ավագանու ընտրություններին մնացել են հաշված օրեր, ու իմ տպավորությամբ՝ երևանցիները լոյալ վերաբերմունք ունեն դրա նկատմամբ: Նախ՝ առ այսօր չկա հստակ պատասխան, թե արդյո՞ք պահանջված էին ավագանու արտահերթ ընտրությունները: Քաղաքապետարանի դիմաց փոքրաթիվ մարդկանց մի քանի անբովանդակ ակցիաներ, որոշ լրատվամիջոցներում պատվիրված հրապարակումներ և արտահերթ ընտրություններն ապահովված են: Առնվազն տարօրինակ է: Ո՞րն է նպատակը, որՀայկ Մարությանը դառնա քաղաքապետ: Ինչո՞ւ հենց նա, չէ՞ որ իշխանափոխությանը մասնակցել են նաև արժանի ու պատրաստված կադրեր: Այս հարցն ամենաչպարզաբանվածն է, և որևէ տրամաբանական մեկնաբանություն առ այսօր չկա: Ովքե՞ր են պատրաստ ընտրել Մարությանին. որպես երկար տարիների եթերային կերպար՝ բոլորը նրան լավ ճանաչում են, և իմ տպավորությամբ՝ մտածող մարդիկ ուղղակի չեն ցանկանում քվեարկել նրա օգտին (թեկուզև համակրել են իշխանափոխությանը): Ի՞նչ է պետք անել, որպեսզի վերջինս ընտրվի՝ իհարկե, Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցություն քարոզարշավին, և ձեռքի հետ էլ հնարավորություն կլինի թեժացնել անկում ապրող էյֆորիան: Ի՞նչ է փոխվելու Երևանի և երևանցու կյանքում ընտրություններից հետո. էական ոչինչ: Այլ կուսակցություներն ունե՞ն ընտրվելու շանսեր. եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չխառնվի, ապա մյուսներն ավելի մեծ շանսեր ունեն հաղթելու, քան ՔՊ-ն: Հետևաբար, ո՞րն է Նիկոլ Փաշինյանի նպատակը: Արար 1 . Ցույց տալ, թե տեսե՛ք՝ ինչ արդար ու անկաշառ ընտրություններ են անցկացվել Երևանում: Արար 2. Երևանում ամրապնդել ՔՊ դիրքերն ու տնօրինել Երևանի վարչական ռեսուրսները, ինչպես նաև՝ համայնքային պաշտոններում տեղավորել նորաթուխ և անփորձ երիտասարդների (կամ ծանոթ-բարեկամների) նոր կազմ: Արար 3. Հիմքեր ստեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Հետևաբար, այս արտահերթ միջոցառման առաջին արարի նպատակն արդար ընտրությունների իմիտացիան է: Իսկ թե որքանո՞վ են դրանք ազատ, թափանցիկ ու արդար՝ հատուկ անդրադարձ է հարկավոր: Այնպես, որ այն, ինչ արվում է «հանուն ժողովրդի կամ ժողովրդի կամքով», դրանից ժողովուրդը դեռևս ոչինչ չի շահում»:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am