Ռոբերտ Քոչարյանը՝ Վլադիմիր Պուտինի հետ ընկերության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտի» հետ զրույցում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերության մասին: - Վլադիմիր Պուտինի հետ Ձեր ընկերությունը հայտնի փաստ է: Դուք այն քիչ մարդկանցից եք, որոնց հետ նա իսկապես մտերիմ հարաբերություններ ունի: Այդ մարդկանց թվում են Սիլվիո Բեռլուսկոնին, Գերհարդ Շրյոդերը և Դուք: ՌԴ նախագահը օգոստոսի 31-ին անձամբ շնորհավորեց Ձեր ծննդյան տարեդարձը: Շատերը դա աջակցություն համարեցին: - Իմ նախագահության 8 տարիների և Վլադիմիր Պուտինի նախագահության ժամանակ մենք համագործակցել ենք: Հարաբերությունները բացարձակ անկեղծ են եղել, արդյունքները՝ ապշեցնող: Հայաստանում գրեթե չկային ռուսական ներդրումներ: Այժմ, տեսեք, քանի ռուսական ընկերություն մտավ հայկական շուկա: Լուրջ, խոշոր, հետաքրքիր ընկերություններ: Ես արդեն չեմ խոսում ռազմատեխնիկական հարաբերությունների մասին: Մենք երբեք միմյանց չենք խաբել: Մեր շփումները շարունակվում են նաև իմ նախագահությունից հետո: Մեր հանդիպումները, զրույցները երբեք չեն սահմանափակվել Հայաստանի իրավիճակով, մենք անդրադարձել ենք հարցերի լայն շրջանակի: - Ի՞նչն է ընկած երկու պետությունների ղեկավարների ընկերության հիմքում: Ինչ որ հայացքնե՞ր կամ անցած ուղի՞, որը մոտեցնում է մարդկանց: Ձեր դեպքում ի՞նչն է: - Դա քիմիա է, որը չես բացատարի: Դա կարող է լինել և՛ անցած ուղին, և՛ փոխադարձ համակրանքը: Չեմ կարծում, որ կա կոնկրետ գործոն: - 1999թ. հոկտեմբերին 30-ին Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան, որտեղ ահաբեկչություն էր տեղի ունեցել խորհրդարանում: Դուք այդ ժամանակ անձամբ բանակցություններ վարեցիք ահաբեկիչների հետ: Այդ ժամանակ Պուտինի հետ Ձեր առաջի՞ն շփումն էր: - Առաջին շփումն էր: Չեմ կարող ասել, որ առաջին շփումից ընկերություն սկսվեց: «Ընկեր» հասկացությանը լուրջ եմ վերաբերվում: Դա կառուցվում է տարիներով: Եվ նաև չեմ կարծում, որ մարդ կարող է ունենալ հարյուր ընկեր: - Կարո՞ղ եք վերցնել հեռախոսն ու զանգել Պուտինին: Նրա ծննդյան տարեդարձը հոկտեմբերին է: - Տեխնիկապես դժվար է: Հաճախ եմ լինում Մոսկվայում և օգտագործում եմ այդ հնարավորությունը: - Այժմ Դուք չեք կարող բացակայել երկրից և ներկա չեք լինի նրա ծննդյան տարեդարձին: - Դա ակնհայտ խնդիր է: Բացարձակ անօրինական է: Սակայն չեմ հուսահատվում: Ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում:

դիտվել է 371 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am