«Այդ զանգը լուրջ աջակցություն էր». Ռոբերտ Քոչարյան

Ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ ընկերության ու Հայաստանում իշխանության համար մղվող պայքարի մասին։ «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված իր հարցազրույցում նախկին նախագահը պատմել է այն մասին, թե երբ է ընկերացել Ռուսաստանի առաջնորդի հետ, ու որքան ամուր է իրենց ընկերությունը, ինչու է վստահ իր հաջողության մեջ, ու ումն է համարում Ղրիմը։ «Դեռևս ընթանում է խնդիրների գեներացման գործընթաց բոլոր ուղղություններով» – Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն։ Դա ի՞նչ է նշանակում։ Գաղտնազերծեք խնդրեմ։ – Դա նշանակում է, որ նա վերադարձել է քաղաքականություն։ – Ի՞նչ նկրտումներ ունեք։ Դուք ուզում եք նախկին ղեկավարից դառնալ գործո՞ղ։ – Նախ՝ ես երբեք քաղաքականությունից չեմ հեռացել։ Ինչպես ընդունված է ասել, նախագահները քաղաքականությունից չեն հեռանում։ 10 տարի ես բավականին պասիվ եմ եղել։ Իմ տեսակետն արտահայտել եմ սկզբունքային հարցերի կապակցությամբ, որոնց հետ համաձայն չեմ եղել, բայց այլ ակտիվություն չեմ ցուցաբերել։ Այժմ ես շատ ավելի ակտիվորեն կարտահայտվեմ։ – Արդեն արտահայտվում եք։ – Արդեն արտահայտվում եմ։ Ես կներքաշվեմ քաղաքական գործընթացների մեջ։ Ի՞նչ ձևաչափերով։ Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել ինչ-որ կուսակցությանը ակտիվ աջակցության տեսքով, անձնավորված կամ չանձնավորված։

– Հայաստանում վերջին ժամանակներս իրադարձություններն արագ են զարգանում, ու իրավիճակն արագ է փոխվում։ Շատ քչերը ճշգրիտ պատկերացում ունեն այն մասին, թե երբ տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դրանք կարող են տեղի ունենալ մինչև տարեվերջ, իսկ միգուցե և՝ հաջորդ տարում։ Դա նշանակում է, որ ավելի լավ կլինի, որ Դուք քաղաքականության մեջ Ձեր մասնակցության ֆորմատը որոշակիացնեք. Աջակցում եք արդյոք Հանրապետական կուսակցությա՞նը, թե՞ Դուք Ձեր կուսակցությունը կունենաք։ Դուք ինչի՞ն եք հակված։ – Կարելի է ասել, որ դեռ չեմ կողմնորոշվել, այդ թվում՝ նաև այն պատճառով, թե ինչ է տեղի ունենում։ – Իսկ ի՞նչ է տեղի ունենում։ – Չեմ կարծում, որ Հայաստանում ինչ-որ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում։ – Լավ։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում։ Ահա մայիսյան իրադարձությունները, Ձեր կարծիքով՝ ի՞նչ էին։ – Դա իշխանափոխություն էր։ Կարծում եմ, Փաշինյանը զգաց ընդդիմադիր տրամադրությունները ու ժամանակին գլխավորեց դրանք, ինչը վերածվեց իշխանափոխության։ Դա տպավորիչ էր։ – Ես մայիսին եղել եմ Հայաստանում ու հասարակության մեջ մեծ վերելք եմ տեսել։ Մի՞թե մարդկանց այդքան զզվեցրել էր նախորդ իշխանությունը։ – Կարծում եմ, նախորդ իշխանություններից հոգնածություն կար, լճացման զգացողություն։ Այլապես դժվար թե այդպիսի զանգվածային շարժում սկսվեր։ Բայց գիտե՞ք, կարելի է իշխանության գալ պոպուլիզմի վրա. այդպիսի օրինակներ ժամանակակից պատմության մեջ շատ կան։ Այդպիսի իրավիճակներում հեշտ է իշխանության գալ ու շատ ավելի բարդ է հեռանալ նրանից։ Դու գալիս ես պոպուլիզմի վրա, իսկ պետք է հեռանաս արժանապատվորեն ու իրական արդյունքներով։ 4 ամիսները ցույց տվեցին, որ դեռևս գնում է խնդիրների գեներացման գործընթաց գործնականորեն բոլոր ուղղություններով։ Եվ սա քաղաքականություն վերադառնալու իմ պատճառներից մեկն է։ – 4 ամիսը բավակա՞ն է, որ գնահատես իշխանության հաջողակ կամ անհաջողակ, կոմպետենտ կամ ոչ կոմպետենտ լինելը։ – Դա բավականին ժամանակահատված է՝ հասկանալու համար, թե որքան է իշխանությունը կոմպետենտ, ի՞նչ արժեքների վրա է հենվում, ու ունա՞կ է նա արդյոք համակարգային աշխատանքի։ Լրիվ բավական է։ – Ի՞նչ եք Դուք այս 4 ամիսների ընթացքում հասկացել իշխանության մասին։ – Որ այն քաոտիկ է, տնտեսությունից գլուխ չի հանում, չունի հստակ ծրագրային գործողություններ։ Կառավարության կազմը էկլեկտիկ է, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ։ Իշխանությունը նախ կարող է շատ կոպիտ սխալներ թույլ տալ, ապա փորձել հերոսաբար դրանք լուծել։ Սա այսօրվա իշխանության ակնհայտ պատկերն է։ Անհասկանալի է, թե դա ինչ թիմ է։ Կա բավականին վառ առաջնորդ, բայց նրա պոպուլիզմի անհագ մղումը լուրջ անհանգստություն է հարուցում։ Դա ինձ հիշեցնում է Ուգո Չավեսի ոճի (1999-2013թթ. Վենեսուելայի նախագահ) լատինաամերիկյան պոպուլիզմը։ Եթե ուշադիր նայես ու զուգահեռներ անցկացնես, դա շատ նման է։ – Ռուսաստանի մեծ բարեկամ Չավեսը դարձավ, ավելի ճիշտ՝ եղել է։ – Շատ հնարավոր է։ Բայց այն, ինչ այժմ տեղի է ունենում Վենեսուելայում, Չավեսի ժառանգությունն է՝ այսրոպեական էֆեկտ ստանալուն միտված պոպուլիստական գործողությունների անկանխատեսելիությունը, ամբոխին այս պահին, միանգամից դուր գալու ձգտումը, կառավարման օխլոկրատիկ մոդելին ապավինելը, համարելը, որ երկնակամարում միայն մեկ արև կարող է լինել, և դա առաջին դեմքն է։ Երկրորդ, հինգերորդ, տասներորդ, քսաներորդ համարներ չկան։ Ինչ-որ շատ հեռվում կարող է լինել հարյուրերորդը։ Այսպիսի մոդելը չի կարող կենսունակ լինել ու տալ զարգացման նորմալ արդյունք։ 4 ամսվա ընթացքում, կարծում եմ, կարելի է այսպիսի եզրակացություններ անել։ – Պատկերը, որը դուք նկարագրում եք, բնորոշ է հետխորհրդային տարածքի համար։ Կարելի է խորհրդային նախկին հանրապետությունների շատ օրինակներ բերել, ուր միայն մեկ արև կա։ Մնացած բոլորը հաշիվ չեն, և նրանց համար ստեղծվում են քաղաքականության մեջ գոյատևելու անտանելի պայմաններ։ – Այդպիսի զուգահեռներ հնարավոր է անցկկացնել։ Բայց մի բան է, եթե այդ արևն ունի կառավարման փորձ, հմտություններ, գիտելիքներ, հասկանում է տնտեսությունը, կողմնորոշված է դեպի երկրի երկարաժամկետ շահերը, այլ ոչ թե ինչ-որ միտինգների կամ հավաքների ժամանակ կարճաժամկետ էֆեկտ ապահովելուն։ Այդ դեպքում երկիրն իրապես կարող է շարժվել դեպի առաջընթաց՝ անգամ կառավարման այդ մոդելի բոլոր խնդիրները հաշվի առնելով։ Եվ կարող է աղետ լինել, եթե այդ արևն անկանխատեսելի, անհասկանալի ու հիստերիկ է ու հեռանկարներ չի տեսնում։ – Նիկոլ Փաշինյանն այդպիսի՞ արև է։ – Ես նրան արևի հետ չէի համեմատի։ Ձեր բերած համեմատությունը կապված է այն բանի հետ, որ մարդիկ բավականին երկար ժամանակ են կառավարել, որը՝ հաջող, որը՝ ծայրահեղ անհաջող կերպով։ Բայց սա այդ դեպքը չէ. ընդամենը 4 ամիս է անցել։ Փաշինյանը կարող է լինել երկնաքար կամ գիսաստղ լինել, որը շատ արագ է այրվում։ – Հայաստանում արդեն եղել է ղեկավար, ով քաղաքականությունից դուրս գալուց ավելի քան 10 տարի հետո փորձեց վերադառնալ։ Ես նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանին 2008թ.։ Դա վերածվեց այնպիսի իրադարձությունների, որոնց արձագանքը Ձեր շուրջ եղած այսօրվա իրավիճակն է։ Այս առումով Դուք մտավախություններ չունե՞ք։ Չէ՞ որ դա կարող է կամ անհեռանկար լինել, որովհետև Դուք ինքներդ էիք ասում, որ Տեր-Պետրոսյանն այն ժամանակ պարտվել է ընտրություններում, կամ այնքան էլ լավ ավարտ չունենա։ – Իմ ուսերի հետևում 2 նախագահություն կա Արցախում և այստեղ՝ Հայաստանում, և ըստ արդյունքների՝ բավական հաջողակ։ Հարցն այն չէ, որ ես իշխանություն եմ փնտրում։ Ես այն 10 տարի չեմ փնտրել։ Բոլոր հնարավոր կարիերային բարձունքներն իմ կողմից արդեն իսկ նվաճված են։ Այո, ես կցանկանայի, որ ինձ դիմեն «պարոն նախագահով»՝ «պարոն վարչապետի» փոխարեն, քանզի առաջինն ավելի լավ է հնչում։ Բայց հարցը կոնկրետ պաշտոն զբաղեցնելու մեջ չէ, այլ այն հստակ ընկալման, որ այժմ տեղի ունեցողը պարզապես ընդունելի չէ երկրի համար։ Դա քեզ բոլորովին այլ կերպ է մոտիվացնում։ Ես ինձ չէի ների մի կողմ քաշվելու ու անտարբեր լինելու համար այն բանի նկատմամբ, թե ինչ է տեղի ունենում այժմ։  

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am