Մինչև երբ Բրյուսելի օդանավակայանը փակ կլինի
Բրյուսելի օդանավակայանը, որի աշխատանքը դադարեցվել է երեքշաբթի ահաբեկչություններից հետո, փակ կմնա մարտի 23-ին և 24-ին: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով օդանավակայանի վարչությանը: Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում հետաքննչական գործողությունները շարունակվում են, և այսօր ամբողջ օրը օդանավակայանը փակ կլինի օդային հաղորդակցության համար: Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են երկրի մյուս օդանավակայաններում ևս: Բրյուսելում երեքշաբթի առավոտյան մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, ավելի քան 200-ը վնասվածքներ են ստացել: Երկրում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ:
