Ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է. Շարմազանով

Սիրելի հայրենակիցներ, վերջին ամիսների ընթացքում բազմիցս ներկայացրել եմ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության վերաբերյալ իմ մոտեցումները, սակայն այսօր ձեռնպահ կմնամ նոր իշխանությունների թերություններն ու սխալները մատնանշելու գայթակղությունից և կներկայացնեմ իմ տեսակետը ոչ պակաս կարևոր հարցերի վերաբերյալ: Խոսքն ազգային և քրիստոնեական արժեքների կարևորության, ինչպես նաև այդ արժեքների նկատմամբ համակարգված հակաքարոզչություն կազմակերպելու մասին է: Գաղտնիք չէ, որ ես ազգային-պահպանողական քաղաքական հայացքների տեր եմ, որը նաև մերժում է հեղափոխությունները:

Պահպանողականի համար բացարձակ արժեք են Աստված, Հայրենիք, ազգ, եկեղեցի: Շատերը սխալմամբ պահպանողականությունը փորձում են ներկայացնել հնի քարոզչություն, բայց իրականում այն ոչ թե հնի, այլ հավիտենականի արժևորում է: Կուզեմ ասել՝ ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է: Վերջին ամիսները լի էին մտահոգիչ իրադարձություններով` ներխուժում Մայր աթոռի վեհարան, հարձակումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, նույնասեռականության բացահայտ քարոզ և նմանատիպ երևույթներ: Որոշ մտահոգիչ հարցերին օրենսդրական կարգավորում տալու համար շուտով գործընկերներիս հետ հանդես կգանք մի շարք օրենսդրական նախաձեռնություններով: Գործը հասել է նրան, որ որոշ ծայրահեղ գործիչներ հարցականի տակ են դնում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման արդյունավետությունը դպրոցում: Անհանգստացնող է, որ նոր կառավարությունն այս կարևոր հարցի վերաբերյալ իր հստակ ու վերջնական կարծիքը չի ներկայացրել, ավելին՝ կառավարության ծրագրի ընդունման ժամանակ ԱԺ-ում այս կարևոր հարցի վերաբերյալ ուղիղ հարցադրում եմ արել Փաշինյանին, սակայն վերջինս գերադասեց չպատասխանել: Անտեղյակներին ցանկանում եմ իրազեկել, որ պետականության բացակայության պայմաններում մեր եկեղեցին է իր վրա վերցրել հայ ազգի կրթության և պաշտպանության գործը: Թե՛ Ավարայրում և թե՛ Սարդարապատում մեր կաթողիկոսները կոչ արեցին ազգային համախմբման: Ի տարբերություն արևմուտքի, մեր եկեղեցին ոչ միայն չի ճնշել գիտության և կրթության զարգացումը, այլ խրախուսել է այն: Վառ ապացույց են Անիի, Սսի, Գլաձորի, Տաթևի, Հաղպատի և Սանահինի համալսարանները: Կրթությունը պե՞տք է ունենա ազգային նկարագիր, թե՞ ոչ: Համոզված եմ` այո: Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը. «Հայրենապաշտական հասարակությունը պետք է լինի մեր փրկության խարիսխը, հայ դպրոցը պետք է վերածվի հայրենագիտության տաճարի, որտեղ Հայրենիքի մասին չպետք է խոսվի ճիշտ այնպես, ինչպես Սահարայի անապատի մասին»: Հետևաբար դպրոցներում ազգային և հոգևոր արժեքների դասավանդման արդյունքում կարելի է կրթել գաղափարապաշտ երիտասարդություն, իսկ այդ ամենին անհնար է հասնել առանց Հայոց եկեղեցու պատմության առարկայի դասավանդման:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am