Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

Սեպտեմբերի 17-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսասատանի ու Թուրքիայի նախագահների սիրիական Իդլիբ նահանգի հարցով հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել: Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև ընդլայնված կազմով բանակցությունների ավարտին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին նախագահները հայտարարել են Իդլիբում բուֆերային գոտի ստեղծելու շուրջ պայմանավորվածության մասինմ հայտնում է Ermenihber գործկալությունը: Պուտինը, խոսելով ապառազմականացված գոտի ստեղծելու մասին, ասել է, որ Էրդողանի հետ նախ քննարկել են Իդլիբի զինյալների կողմից հնարավոր հարձակումների վտանգը Հալեպի, ինչպես նաև Հմեյմիմի ու Տարտուսի համար, որոնցում տեղակայված են ռուսական բազաները: «Բոլոր այս հարցերը մանրամասնորեն քննարկելուց հետո որոշեցինք շփման գծի երկայնքով 15-20 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի հիմնել: Այդ ընթացքում բոլոր զինյալները դուրս կգան այնտեղից: Պարոն Էրդողանն առաջարկեց այնտեղից հանել նաև ծանր զրահատեխնիկան: Բոլոր ընդդիմադիր խմբավորումները դուրս կհանեն այդ շրջանից ծանր զրահատեխնիկան: Իդլիբում ռուս և թուրք զինվորների մասնակցությամբ վերահսկողության մեխանիզմներ կստեղծվեն: Համայում թուրքական կողմը անվտանգության միջոցներ կձեռնարկի: Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում իրենց վճռականությունը ևս մեկ անգամ հաստատող Ռուսաստանն ու Թուրքիան կպահպանեն Աստանայի ձևաչափը և Ժնևում կնպաստեն հարցի քաղաքական լուծմանը»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Թուրքիայի նախագահն էլ, տեղեկացնելով, որ այս համաձայնության արդյունքում տեղի չի ունենալու սպասվելիք զինված միջամտությունն Իդլիբում, ասել է. «Ռուսաստանը կձեռնարկի համապատասխան միջոցները ապառազմականացված գոտում զինված միջամտությունը բացառելու ուղղությամբ: Թե՛ երրորդ կողմի սադրանքները և թե՛ ձեռք բերված համաձայնության խախտումները կանխելու ենք համատեղ ուժերով»: Նախագահների ելույթներից հետո 2 երկրի պաշտպանության նախարարներն իրենց ստորագրություններն են դրել «Իդլիբում լարվածության թուլացման գոտում իրավիճակը կայունացնելու մասին համաձայնագրի արձանագրության» տակ:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am