Նիկոլի «Լույսն» ու ստվերը

Լույս դաշինքի ներկայացուցիչները այնքան տարօրինակ քարոզարշավ են վարում, մի տեղ գովում են իրենց թեկնածու Արտակ Զեյնալյանին, մյուս տեղում՝ Նիկոլ Փաշինյանին, որ այդպես էլ չի հասկացվում, թե Նիկոլ Փաշինյանի եւ դաշնակիցներ Արամ Սարգսյանի ճանապարհները մի՞թե բաժանվել են ու այդ պատճառով են նրանք Լույս դաշինքի անվան տակ առանձին մասնակցում ընտրություններին, թե այս բաժանումը մարտավարական քայլ է, որը փորձարկում են ընտրություններին: Պետք է արձանագրել, որ բոլոր առումներով էլ այսպես կորված շահողը լինելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ հակառակ կողմում կհայտնվեն դաշնակիցները: Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը իր տեսակին հավատարիմ մնալով որոշել է երբեմնի դաշնակիցների հետ ճանապարհը շարունակել կոնկրետ ստուգարքից հետո, երբ պարզ կդառնա, թե ընդհանրապես իրենցից ինչ են ներկայացնում առանց Փաշինյանի: Այո, համապետական ընտրություններին ԵԼՔ դաշինքով նրանք անցան խորհրդարան, սակայն դաշինքներում չգրված օրենք կա, որ հաջողությունը չի վերագրվում անհատներին, պարտությունը նույնպես, այստեղ հավասարը հավասարի սկզբունքն է գործում: Եւ խորհրդարանական ընտրություններից հետո Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը ճիշտ նույն դիրքերում էին: Սակայն ապրիլին տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո, անհերքելի է, որ բոլորովին այլ բեւեռներում են հայտնվել նրանք՝ Նիկոլ Փաշինյանը ձիու վրա է, իսկ մյուս երկուսը՝ ներքեւում: Ընդ որում կողմերի միջեւ հեռավորությունը ավելին է, քան երեւում է, քանի որ հիշենք, որ դուետը չէր կիսում Նիկոլ Փաշինյանի հեղափոխական պլանները ու վերջինիս կողքին հայտնվեց միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Այս համատեքստում առավել քան օրակարգային էր նրանց համար ստուգարքի հարցը: Այդպիսով՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե ընդհանրապես, որքան է ոչ հակահեղափոխականների քաշը: Սակայն, բոլոր դեպքերում կշահի Փաշինյանը: Նախ հասկանալի է, որ գրեթե հրաշք պետք է կատարվի, որպեսզի Լույսը հաղթի ավագանու ընտրություններին, թեկուզ հենց այն պատճառով, որ հետհեղափոխական էյֆորիան դա թույլ չի տա, այնպես որ ընտրություններից հետո հնարավոր կոալիցիան Փաշինյանի Իմ Քայլի հետ այլընտրանք չունի: Պարզապես որքան ցածր ցուցանիշ ունենա Լույս-ն այդ ընտրություններից հետո, այնքան ավելի աղոտ կլինի Փաշինյանի հետ հետագա համագործակցության, հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասին գնալ-չգնալու հարցը, այդ պարագայում հնարավոր է մի քանի տեղ հատկացնելով ՝ վարչապետը փակի նախկին դաշնակիցների էջը: Ի դեպ, կա ՀՀԿ-ական մի ստվար զանգված, որ թեեւ մեծ համակրանք ունի Մարուքյանի ու Սարգսյանի թիմի նկատմամբ, սակայն կաշկանդված է, քանի որ համարում է, որ Լույսը Փաշինյանի դաշնակիցն է եւ եթե ինքը ձայնը դա այս դաշինքին, վերջնարդյունքում այդ ձայների կապիտալիզացիան իրականացնելու է Փաշինյանի թիմը: Եթե լինի հստակ երաշխիք, ապա գուցե լինի նաեւ աջակցություն: Բայց Լույս-ի լիդերների քարոզարշավից գոնե նման երաշխիքներ չեն հնչում, եթե չասենք հակառակի մասին, որ իրենք Փաշինյանի ամենամոլի պաշտպաններն են: Իսկ սա դաշինքի համար գրեթե ինքնասպանության հավասար մի բան է: Ի վերջո, եթե պաշտպանելու են Փաշինյանին, ինչու պիտի ընտրողն իրենց ձայն տա, այդ դեպքում ձայնը կտա հենց Փաշինյանի թեկնածուին: Անի Սահակյան

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am