Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայում. պետք է դասեր քաղել
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Անկարայում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում չունի որևէ այլ գործընկեր՝ բացառությամբ Թուրքիայի։ Դավութօղլուն այդ մասին հայտարարել է Բրյուսելում իրականացված ահաբեկչություններից մեկ օր անց: «Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայում, և Թուրքիայի անվտանգության համար անհրաժեշտ է անվտանգության գոտի ստեղծել Իրաքի հյուսիսում»,- ասել է նա։ Դավութօղլուն ընդգծել է, որ ահաբեկչությունների միջոցով Թուրքիային չեն կարող շեղել որդեգրած ուղուց, իսկ Բրյուսելի պայթյուններից պետք է դասեր քաղել, հասկանալ, որ ժամանակակից աշխարհում տեղ նախատեսված չէ երկակի ստանդարտների համար։
