Այդ որ օրենքով է վարչապետը քաղաքացիներին պառկացնում ասֆալտին. Շարմազանով

Slaq.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Խոսելով վերջին օրերին վարչապետի հնչեցրած հայտարարության մասին Շարմազանովը ասաց հետևյալը. Ադ որ օրենքով է վարչապետը քաղաքացիներին պառկացնում ասֆալտին: Տարիներ շարունակ Ալեքսանդր Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, մյուսների հետ կապված անընդհատ խոսվել է անօրինական մեծ գումարներ ունենալու, ուրիշի բիզնեսում փայ մտնելու մասին։ Հիմա չեմ կարծում, որ պետք է նստենք խոսակցությունները մեկնաբանենք։ Անընդհատ խոսվել է, որ ես ունեմ բազմաթիվ բիզնեսներ, որ ես կոռումպացված եմ, որ նույնիսկ Հունաստանում կղզի ունեմ, էլ չեմ ասում ապօրինի երեխաների մասին։ Սրանցից ո՞ր մեկը ճիշտ եղավ։ Իրենց մասին էլ է շատ բան խոսվում։ Ասում են՝ ՀՀԿ-ականները կոռումպացված են, մեկդ կարո՞ղ է գտնել, որ ես պետական բյուջեի մեջ եղել եմ, մի կոպեկ պետությունից վերցրե՞լ եմ։ Իրենց նման չենք դրել շոու սարքել։ Մենք ապրիլյան զոհերի կողքին էլ ենք կանգնած եղել, բանակի կողքին էլ ենք կանգնած եղել, տնտեսության կողքին էլ ենք կանգնած եղել, ես իմ անձնական հնարավորություններն եմ ծառայեցրել ոչ թե իմ ընտանիքի բարօրությանը, այլ պետությանը։ Պետք լինի՝ հատիկ-հատիկ կասենք՝ ինչ ենք արել, ոչ թե իրենց նման կանգնենք ասենք, թե ինչ ենք արել։ Իմ մասին էլ են բազմաթիվ խոսակցություններ եղել, կանգնեցին ասեցին՝ Հունաստանում կղզի ունեմ, Լենինգրադում հյուրանոցներ ունեմ։ Ես էլ ասացի՝ ես Ալավերդու ծնունդ եմ, այս պահին գտնվում եմ Ալավերդիում և բացի իմ հայրական տնից, մի բուդկա անգամ չունեմ։ Հիմա նույնը Սաշիկ Սարգսյանի 50 տոկոսները, 4 ամիս է պարոն Փաշինյանն է իշխանության, ախպեր ջան, արդեն դու ընդդիմություն չես, եթե կա այդ 50 տոկոսը, բեր ասա՝ Պողոս Պողոսյանն ասում է՝ Սաշիկ Սարգսյանն իմ 50 տոկոսը խլել է։ Եթե դատարանը կապացուցի, որ այդպես է, կասեմ՝ մեռնեմ օրենքին։ Ես ասել եմ՝ Հայաստանում ոչ նախկինում, ոչ այսօր, ոչ վաղը, որևէ մեկը չի կարող օրենքից վեր լինել, բայց այն, ինչ այսօր կատարվում է, որևէ կապ չունի օրինականության հետ։ Վարչապետը հետևից է սկսել, փոխանակ փաստերի վրա քրեական գործ հարուցվի, ինքն էլ չմիջամտի, դատարանը որոշի, նոր վարչապետն իր գնահատականը տա, նա կոպտորեն խախտելով անմեղության կանխավարկածը, արհամարհելով բոլոր միջազգային նորմերը, ամբիոնից հայտարարում է, որ այս-այս մարդիկ սա են արել, նա են արել։ Դատարանի որոշում կա՞, պարոն վարչապետ, չկա։ Իսկ խոսակցությունների մակարդակով լիքը մարդ լիքը բան կարող է խոսել։ Այնպես չի, որ ձեր շրջապատի մասին բաներ չեն խոսում։ Հիմա մենք այդ խոսակցությունները հիմք ընդունե՞նք։ Այս երկրում վարչապետը ոչ թե պետք է խոսակցություններ մեկնաբանող լինի, այլ կան իրավապահ մարմիններ, որոնք պետք է իրենց գործն անեն։ Ի՞նչ է նշանակում՝ ես հանձնարարեցի ՀՔԾ պետին։ Օրենքով ՀՔԾ պետն իր գործառույթներն ունի, դատախազությունն իր գործառույթներն ունի, բա օրենսդրությունն ինչի՞ համար է, եթե ամեն ինչին դու պետք է հրահանգ տաս։ Սաշիկը չլինի, քո հարազատ եղբայրը լինի, կամ Արարատ Միրզոյանը, դու ինչ իրավունք ունես ամբիոնից կանգնես ու ՀՀ քաղաքացուն անվանարկես, եթե չկա դատարանի որոշում։ Սաշիկ Սարգսյանն ինձ համար պայմանական կերպար է, ես երևույթից եմ խոսում։ Եթե կլինի դատարանի որոշում, մենք էլ կասենք՝ ախպեր ջան, հալալ է, բռնել ես, թող պատժվի։ Մտահոգիչը այն է, որ դեռ գործ չհարուցված, դատարանի որոշումը չեղած, քաղաքական իշխանությունը վարչապետի գլխավորությամբ, օգտագործելով իր բարձր լեգիտիմությունը հասարակության մեջ, ուղղորդում է և հերթական տեսարաններն է անում։ Դա շատ վատ է։ Հայտնի սկանդալային ձայնագրությունից հետո պետք է շեղել մարդկանց ուշադրությունը։ -Ռոբերտ Քոչարյանն արդեն շանտաժի լեզվով է խոսում՝ ասելով, թե Փաշինյանը կփոշմանի, որ իր հետ «գլուխ է դրել»։ Սա ինչպե՞ս եք գնահատում։ -Դուք Քոչարյանի մեկնաբանությունները տեսնում եք, Քոչարյանից հազարապատիկ ավելի բարձր սպառնալիք հնչեցնող Փաշինյանի սպառնալիքները չեք տեսնում։ Որ ասում է՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, ասում էր՝ խելոք պահեք, թե չէ ԱԱԾ-ն հետևներիցդ կգա, ասում էր՝ էդպիսի դատավոր կա՞, որ իմ ասածը չանի, որ ասում էր՝ կպառկացնեմ ասֆալտին։ Էդ ո՞ր օրենքով պետք է պառկացնի ասֆալտին։ Դա ինչ է նշանակում, ո՞ւմ պառկացնեն ասֆալտին, ՀՀ քաղաքացո՞ւն, ո՞ր օրենքով։ Ո՞ր օրենքով ես իրավունք չունեմ երեք ավտոյով շրջեմ։ Օրենք ընդունողը ես եմ, որտե՞ղ կա օրենք, որ նույն համարանիշներով մեքենաներով մարդիկ իրավունք չունեն իրար հետևից գնան։ Եթե ճանապարհային ոստիկանության կանոնները չեն խախտում, եթե մարդը հարբած չի, նորմալ վարում է, ով իրավունք ունի որոշի՝ Շարմազանովը 5 ավտոյով է շրջում, թե 10։ Միայն ես չեմ արտահայտում այս մտահոգությունները։ Օգոստոսի 17-ից հետո և Փաստաբանների միության նախագահը, և մարդու իրավունքների պաշտպանը, և հայտնի ձայնագրությունից հետո Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ հայտարարություններով հանդես եկան, որտեղ քննադատում են օրվա իշխանությունների քաղաքականությունը։ Իմ ասածը պարզ է՝ ամեն ինչ պետք է լինի օրենքով, օրենքը խախտողները պետք է պատժվեն դատարանի որոշմամբ։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am