Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում ներգաղթ չկա

Սոցցանցերի որոշ օգտատերեր պնդում են, որ այս տարվա առաջին ամիսների կտրվածքով Հայաստանում գրանցվել է ներգաղթ՝ ավելի շատ մարդ եկել է Հայաստան, քան գնացել։ Ժամանողների և մեկնողների դրական հաշվեկշիռը վերջին տարիներին աննախադեպ երևույթ է, և այս լուրն ակտիվ տարածողները, ուղղակի կամ անուղղակի կերպով, դա պայմանավորում են Հայաստանում տեղի ունեցող հեղափոխությամբ։ Ընդդիմախոսներն ասում են, որ դրական հաշվեկշռի միտումը սկսվել էր դեռ նախորդ իշխանությունների օրոք, և պետք չէ այն կապել քաղաքական իրողությունների հետ։ Ոմանք էլ ասում են, որ նման բան չկա՝ արտագաղթը շարունակվել է նաև այս տարվա առաջին կիսամյակում։ Իսկ ի՞նչ պատկեր ունենք իրականում։ Որքան էլ ներգաղթի մասին տեղեկությունները հաճելի են, պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում ներգաղթ չկա։ Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 50.8 հազարով ավելի շատ է եղել, քան ՀՀ մուտք գործածներինը (մուտքեր՝ 788 249, ելքեր՝ 839 045)։ Ընդ որում, եթե անգամ այս վիճակագրությունը հրապարակված չլիներ, այլ տվյալներ համադրելով՝ կարելի էր հասկանալ, որ ներգաղթ չի եղել։ Բանն այն է, որ առաջին կիսամյակում ունենք բնական հավելաճ՝ մոտ 3000 մարդ (ծնվածների թիվը գերազանցել է մահացածների թվին), ու միևնույն ժամանակ՝ ՀՀ մշտական բնակչության թվի նվազում։ Հասկանալի է, որ դա միգրացիայի արդյունք է։ Ավելին ասենք, համադրելով այս տարվա առաջին եռամսյակի և առաջին կիսամյակի տվյալները մենք հաշվարկել ենք նաև միայն երկրորդ եռամսյակի շարժը (ապրիլ-հունիս ժամանակահատվածի համար)։ Պատկերն այսպիսին է՝ 2018 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստան մուտք են գործել 400 772 ՀՀ քաղաքացիներ, Հայաստանից դուրս են եկել 448 873 քաղաքացիներ։ Այսինքն՝ միայն երկրորդ եռամսյակում ունենք 48.1 հազար բացասական հաշվեկշիռ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am