Այս գործելաոճը մեզ հայտնի է դեռ Սովետմիության տարիներից.Սևակ Հակոբյան

Yerevan.Today կայքի հայտարարությունը Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Քննչական Կոմիտեի և Ոստիկանության կողմից խուզարկություն կատարվեց Yerevan.today լրատվականի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվեց մոտ 6-7 ժամ՝ խաթարելով կայքի գործունեությունը: Նախ աշխատակիցների մուտքը գրասենյակ արգելված էր քննչական գործողությունների իրականցման հիմքով, այնուհետև այդ հնարավորությունից զրկված էին, քանի որ խուզարկության ավարտին հատուկ գործողություն իրականացնող խումբն առգրավեց  գլխավոր խմբագրի համակարգիչը և 3 այլ համակարգիչների կոշտ սկավառակները, որոնք պարունակում են նաև լրագրողական, առևտրային և անձնական տվյալներ: Հիմքը համացանցում տարածված տեղեկատվությունն էր, իբրև ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների գաղտնալված աղմկահարույց հեռախոսազրույցը դրա տարածումից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, տեղադրել էր մեր կայքը, հետո՝ հեռացրել: Այս տեղեկատվությունը պաշտոնապես հերքվել էր մեր և ոլորտին տիրապետող փորձագետների կողմից՝ հավաստելով, որ Google որոնողական համակարգի սխալի արդյունք է: Մասնավորապես, համակարգը սխալ էր ցույց տվել տեղադրման օրը և ոչ միայն այդ նյութի: Ըստ Google-ի՝ սեպտեմբերի 11-ին ԱԱԾ և ՀՔԾ տնօրենների հրատապ հրավիրած մամուլի ասուլիսի վերաբերյալ տեղեկատվությունը ևս Yerevan.Today-ը տեղադրել էր երկու օր շուտ, ինչն աբսուրդ է: Այդ որոնման արդյունքն իսկ փաստում էր, որ խնդիր կա Google որոնման համակարգում: Նույն որոնման համակարգի սխալների շարքում էր նաև այն, թե մի քանի այլ կայքեր ևս տեղեկությունն ավելի վաղ են տեղադրել: Այս ամենի մասին համապատասխան հիմնավորմամբ խուզարկությունից օրեր առաջ հանդես եկավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Այդ օրերին եղան հրապարակումներ, հերքումներ, պարզաբանումներ, բայց, ըստ երևույթին, իրավապահ մարմիններն ավելի շատ ուշադրություն դարձրին ֆեյքերի լուրերին: Նպատակը, երևի, այլ էր… Ուշադրություն ենք հրավիրում, որ խուզարկության նպատակն էր նաև հայտնաբերել գաղտնալսող սարքեր և այլ նյութեր՝ կապված այդ ձայնագրության հետ: Մեր տպավորությամբ, սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևութների քնադատությամբ և փորձ է խաթարելու կայքի բնականոն աշխատանքը: Սա միտված է մեր օրինակով «դաս» տալ ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին: Սա անուղղակի պարտադրանք է՝  ազատ մտածելն ու արտահայտվելը փոխարինելու ներքին գրաքննությամբ: Այս գործելաոճը մեզ հայտնի է դեռ Սովետմիության տարիներից, որն իր գագաթնակետին հասավ անկախ Հայաստանի 90-ականներին, երբ փակվում էին իշխանության տրամաբանության գծից շեղվող կուսակցություններ և լրատվամիջոցներ: Լրատվադաշտի համախմբված պայքարը՝ այս արատավոր գործելակերպի դեմն առնելու, անցած տարներին հաջողություն արձանագրեց, իսկ այժմ, ցավոք, վերադառնում են մեր պատմության ամոթալի էջերը: Մեր երկրում, ստացվում է, իրավական համակարգը շարժվում է ֆեյքերի և ֆեյքային տրամաբանությամբ գործող իշխանական թերթի թելադրանքով: Ազատ, անկաշկանդ ու տրամաբանված, հիմնավորված քննադատությունը յուրաքանչյուր իշխանության համար կարևոր գործիք է սխալներից հնարավորինս զերծ մնալու, և չափազանց կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը շարժվի այս գիտակցումով: Մենք պատրաստվում ենք դիմել ներհայաստանյան և միջազգային կառույցներին, որոնք զբաղվում են մամուլի և խոսքի ազատության պաշտպանության շրջանակներում՝ իրենց վերաբերմունքը բարձրաձայնելու ակնկալիքով:   Սևակ Հակոբյան Yerevan. Today կայքի գլխավոր խմբագիր 18.09.2018թ.

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am