Բաներ կա իմ վրա է գրանցված, բաներ կա՝ կնոջս. Քանի՞ մեքենա ունի Հայկ Մարությանը

«Իմ քայլը» դաշինքը այսօր հանդիպում էր Աջափնյակի բնակիչների հետ։ Իր թիմակիցների հետ Մարությանը պտտվում էր Աջափնյակի բակերով, ողջունում բնակիչներին և հրավիրում այսօր կայանալիք հանրահավաքին։ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Հայկ Մարությանին, հայտարարել էր՝ «տղամարդ ես, արի հետս բանավեճի, բայց առանց Նիկոլի»։ Իսկ Մարությանի պատասխանը, թե չի պատրաստվում ոչ մի բանավեճի մասնակցել, եթե բոլոր 12 ուժերն էլ ներկա չլինեն, շատ քննարկվեց, կարծիք կար, որ «Իմ քայլի» թեկնածուն ուղղակի վախենում է միայնակ գնալ բանավեճի։ Armdaily.am-ն այսօր Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե մտքափոխ չի՞ եղել բուռն արձագանքից հետո․ «Ես երեկ արդեն մի 4-5 լրատվամիջոցի պատասխանել եմ։ Իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»։ Իսկ թե ինչ քայլեր են ձեռնարկում ընտրակաշառքների բաժանումը կանխելու համար, դերասանը նշեց, որ իրենք նույնպես ունեն այդպիսի տեղեկություններ․ «Բայց մենք հիմնվում են միայն փաստերի վրա, դրա համար գործողություններ պետք է անեն իրավապահ մարմիններ։ Չեմ կարծում, որ ճիշտ կլինի իմ մեկնաբանությունը»։ Հայկ Մարությանը մերօրյա ամենասիրված և պահանջված դերասաններից է, իսկ քաղաքական ասպարեզ մտնելը արդյոք չի՞ խանգարի իր դերասանական կարիերային, նա պատասխանեց․ «Օրենքը ինձ թույլ է տալիս, որ ես զբաղվեմ դրանով, բայց ես վստահ եմ,որ ժամանակս չի հերիքի»։ Ի դեպ, օրեր առաջ քաղաքապետի թեկնածուները ներկայացրել էին իրենց ունեցվածքը, որտեղից պարզ դարձավ, որ Մարությանը ունի բնակարաններ Հայաստանում և Չեխիայում։ Մեզ տեղեկություններ էին հասել, որ Մարությանը նաեւ բազմաթիվ մեքենաներ ունի՝ մեկը մեկից թանկարժեք, թեեւ ընդամենը մեկ մեքենա է ներկայացրել։ ․«Դա իմ հայտարարագիրն է, բայց այնուհետև լինելու է կնոջս հայտարարագիրը։ Բնականաբար մենք մարդ ու կին ենք, և բաներ կա իմ վրա է գրանցված, բաներ կա՝ կնոջս։ Էնպես որ ամեն ինչ դեռ կտեսնեք»։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am