Սա փորձ է լռեցնել լրատվամիջոցին. Սևակ Հակոբյան

 “Google որոնման համակարգը սխալ էր ցուցադրել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրության հրապարակման օրը: Ըստ Google-ի՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի՝ այդ ձայանգրության գաղտնալսման թեմայով հրավիրված ասուլիսը ևս նույն կայքում տեղադրվել էր երկու օր շուտ, ինչն  աբսուրդ է և փաստում է, որ խնդիր կա նույն որոնման համակարգում: Մեր տպավորությամբ սա փորձ է լռեցնել լրատվամիջոցին, որը մեր երկրում հանդես է գալիս առկա մերժելի երևույթների քննադատությամբ, և փորձ է խաթարելու կայքի բնականոն աշխատանքը: Սա փորձ է դաս տալ ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին: Այս գործելաոճը մեզ հայտնի է դեռևս Սովետական միությունից”,- այսօրվա ասուլիսում ասաց Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:
«Նրանք փնտրում էին ոչ միայն նյութի շուտ տարածման ապացույցներ, այլև ամենածիծաղելին այն է, որ մեզ մոտ փնտրում էին սարքեր, որոնցով գաղտնալսել ենք մեր անճարակ իրավական կառույցների ղեկավարներին ու տեղադրել ենք կայքում: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ ոստիկանությունը կասկածներ ունի, որ առաջին անգամ մեր կայքում է տեղադրվել այդ ձայնագրությունը: Նրանք թույլտություն ունեին ոչ միայն համակարգիչները ստուգելու, այլ նաև կամեռաները, այն ամենը, ինչը կարող էր իրեղեն ապացույց դառնալ: Բայց չեն բացահայտելու այն, ինչի համար եկել են, որովհետև չկա: Մեր  փաստաբաններն արձանագրել են 7 կետով խախտումեր: Առաջինն այն է, որ խուզարկությունն սկսել են առանց փաստաբանի: Ասում էինք՝ հիմա հասնում է, բայց իրենք ասում էին՝ չեն կարող այդքան սպասել: Երբ սկսելուց մի քանի րոպե անց եկավ փաստաբանը, նրան ներս չէին թողնում, ասում էին՝ ուշացել ես: Իրենք ինչ-որ մեկի հետ խոսեցին, որից հետո թույլատրեցին, որ փաստաբանը ներս մտնի: Ես ուզում եմ շեշտեմ հեռախոսով խոսելը, քննչական գործողություններն իրականացնող անձինք ամբողջ ընթացքում կապի մեջ էին, ստանում էին ցուցումներ, թե ինչ անեն: Երկրորդ փաստաբանը միացավ ավելի ուշ, նա լսել էր, որ խոսում են արդեն առգրավելու մասին, երևի ցուցում էին ստացել առգրավելու»,- ասաց նա: Հաջորդ խախտումն այն է, որ նրանք եկել էին խմբագրություն՝ փնտրելու ձայնագրության հետ կապված ապացույցներ և ձայնագրող սարքեր, բայց բացել ու կարդացել են լրագրողների հոդվածքները, աշխատանքի համար ուղարկված ռեզյումեները, ծանոթացել են ֆինանսական փաստաթղթերին: “Մեզ ասում էին, որ դուրս ու ներս չենք կարող անել, փաստաբաններին էլ չէին թողնում: Մենք չէինք կարողանում դուրս գալ բնական կարիքների համար, բայց իրենք դուրս ու ներս էին անում”,- նշեց նա: Սևակ Հակոբյանը նաև հայտարարեց, որ վարչապետն իր հայտարարություններով ուղորդել է իրավապահ մարմիններին:  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am