Սպասվում է Դավութօղլուի հայտարարությունը
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, Թուրքիայի ներքին գործերի նախարարը երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին զեկուցել է երկրի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած պայթյունի մասին։ Ակնկալվում է, որ առաջիկայում Դավութօղլուն հայտարարությամբ հանդես կգա։ Կառավարությունն արդեն հաստատել է 10 զոհի մասին նախնական տեղեկությունը։Կա 15 վիրավոր:
