Սերժ Սարգսյանին կներկայացվի վերջնական տարբերակ

«Ազատության» հետ զրույցում  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց,որ  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա գրասենյակը հրաժարվել են մինչ այժմ առաջարկված բոլոր առանձնատներից, սակայն շուտով նրան կառաջարկվի վերջնական տարբերակ «Դեռևս կառավարության ձևավորման սկզբի օրերին իրեն հանձնարարվել էր զբաղվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տուն տրամադրելու գործով:  Այդ ընթացքում տարբեր առաջարկներ են ուղարկել երրորդ նախագահի գրասենյակ, բայց բոլորն էլ մերժվել են:Մեր   կողմից մատնանշվել են անվտանգության հետ կապված խնդիրներ»,- նշեց Աղաջանյանը: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ ըստ այդմ՝ երրորդ նախագահի գրասենյակից է հայցվել, որ «տարբերակներ ուղարկեն մեզ», սակայն առայժմ որեւէ պատասխան չի ստացվել: «Առայժմ, որքանով որ տեղյակ եմ, մեզ որևէ բան չեն ուղարկել»,- մանրամասնեց նա: Աղաջանյանը նկատեց, որ պաշտոնաթող նախագահին բնակարանի տրամադրման հարցը շատ է ձգձգվում: Իսկ հարցի հանգուցալուծումը նա հետևյալ կերպ է տեսնում. «Մենք կընտրենք ամենահարմար և նախորդ նախագահներին տրամադրած որևէ գույքի ամենաադեկվատ տարբերակը: Դա կառաջարկենք և դա կլինի մեր միակ ու վերջնական առաջարկը: Անկախ նրանից՝ նրանք կառաջարկե՞ն, թե՝ ոչ, այդ առաջարկը կլինի վերջնական»: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ օրերս այդ առաջարկը կներկայացնեն Սերժ Սարգսյանի գրասենյակին:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am