Մեկնարկել են ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը սեպտեմբերի 18-ին ուղղակի բանակցություններ են սկսել Փհենյանում: Իրադարձությունների վայրից հեռարձակում է իրականացնում Սեուլում կազմակերպված միջկորեական գագաթնաժողովի մամուլի կենտրոնը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 20-ը:
