Ինչպե՞ս, ումի՞ց ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն ստացավ, որ Ղազարյանը գումար է հանելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ լուր տարածվեց, թե հետ են վերադարձվել «սիրո եւ հանդուրժողականության» եւս մի զոհի՝ Սերժի Վաչոյի գումարները: ՀՔԾ-ն եւ Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը հերքեցին այս տեղեկությունները։ «Դա պարտքով փող չի, որ մեկը մյուսին վերադարձնի, օրենքով սահմանված ընթացակարգեր կան, հիմքեր կան»,- ասում է փաստաբանը։ Փաստաբանը դիմել է նախաքննության մարմնին։ Ինչպե՞ս, ումի՞ց ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն ստացավ, որ Ղազարյանը գումար է հանելու «Յունիբանկից» եւ պատրաստվում է գնալ «Արդշինբանկ»՝ այնտեղից էլ փող հանելու, արդյոք չի՞ խախտվել բանկային գաղտնիքը՝ հարց, որը գործարար օլիգարխների դեմ պատերազմի պայմաններում խիստ արդիական է։ Այս հարցը վարույթն իրականացնող մարմնի առաջ դրել է Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Դեռ պատասխան չի ստացել։ «Մենք այդ բոլոր փաստերը, մեր դիտողություններն այդ մասով ներկայացրել ենք նախաքննության ընթացքում, որոնք օրենքով սահմանված լուծում կստանան»,- ասաց նա՝ չբացահայտելով պաշտպանական մարտավարությունը։

Հնարավո՞ր է, որ բանկերն ԱԱԾ-ին տեղեկացրած լինեն։ «Դա այնպիսի գործողություն է, որը Քրեական դատավարության օրենսգրքով հստակ կարգավորվում է։ Եթե այդ տեղեկությունները նախաքննության մարմինը ձեռք էր բերել, դրա համար օրենքով սահմանված ընթացակարգ կա, որը պետք է պահպանված լինի։
Նախաքննության մարմինը պետք է մեզ ներկայացնի դա։ Այս պահին չի ներկայացրել։ Դա իր ժամկետը, իր փուլն ունի»։ Ըստ Արմեն Հարությունյանի, Վաչագան Ղազարյանի ռուսաստանաբնակ զարմիկի մասին լուրերը չափազանցված են։ «Մենք ընդամենը ասել ենք, որ գրավը, որը որ վճարվել է՝ Ղազարյանի խափանման միջոցը փոխելու համար, իր գումարներից չի վճարվել։ Պարզ է, որ նրա գումարներն արգելանքի տակ են։ Այո, ինքը չի տվել դրանք։ Մնացածը երեւակայության արդյունք է»,- ասաց Արմեն Հարությունյանը։ Նա նաեւ հայտնեց, որ նախաքննությունը Վաչագան Ղազարյանի գործով ակտիվ փուլում է, սակայն նախաքննության եւ իր պաշտպանյալի շահերից ելնելով՝ նոր տվյալներ չհայտնեց»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am