Նալբանդյանների 1 մլն դոլարանոց բնակարանը Մոսկվայի էլիտար երկնաքերում

Մոսկվայի Կոտելնիչեսկայա նաբերեժնայա 1/15 հասցեով գտնվող բնակելի տունը նշանակալի հուշարձան է, մեծ պատմությամբ շինություն։ Այն մեկն է «ստալինյան» հայտնի 7 եկրնաքերերից, ունի մի քանի մասնաշենք, 700 բնակարան, 32 հարկ ու 176 մ բարձրություն։ Կառուցվելով 1937–1952 թվականներին, այն դարձավ սովետական կուսակցական ու մշակութային նոմենկլատուրայի, հետագայում՝ ՌԴ ժամանակակից բարձրաստիճան պաշտոնյաների և էստրադային աստղերի բնակատեղի։ Տարբեր ժամանակներ շենքում են ապրել պոետներ Ալեքսանդր Տվարդովսկին ու Եվգենի Եվտուշենկոն, բալետի պարուհի Նատալյա Ուլանովան, երգչուհի Լյուդմիլա Զիկինան, դերասաններ Նոնա Մորդյուկովան, Եֆիմ Շիֆրինն ու Դմիտրի Նագիևը։ Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու տվյալների համաձայն, շենքում 700 քմ մակերեսով բնակարան ունի ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Շուվալովը։ Մենք փորձել ենք պարզել էլիտար այս շենքում բնակարաններից մեկի հետ Էդվարդ Նալբանդյանի հավանական առնչությունը, գրում է Medium.com-ը:
Կայքի փոխանցմամբ, բնակարանի առաջին հիշատակմանը հանդիպել են ՌԴ ավտոմեքենատերերի վերաբերյալ տվյալների բազաներից մեկում։ Էդվարդ Աղվանի Նալբանդյանի անունով էր գրանցված 1998 թ․ արտադրության ու նույն թվականին հաշվառված, К***ХН77 համարներով Ford Mondeo ավտոմեքենան։ Հենց այնտեղ է նշված Նալբանդյանի բնակարանի հասցեն՝ Կոտելնիչեսկայա նաբերեժնայա, 1/15 շենք, Ա կորպուս (մենք տիրապետում ենք նաև բնակարանի համարին, սակայն այստեղ և հետագայում չենք նշում այն՝ հարգելով Նալբանդյանների անձնական տվյալների անձեռնմխելիության իրավունքը)։ Մեկ այլ բազայից իմացանք, որ նույն հասցեով է գրանցված Նատալյա Լեոնիդի Նալբանդյանը։ Նրանց երկուսի հայրանուններն ու ծննդյան օրերը համընկնում են նախկին ԱԳ նախարարի ու իր տիկնոջ անձնական տվյալների հետ։
Նալբանդյանների 1 մլն դոլարանոց բնակարանը Մոսկվայի էլիտար երկնաքերում
Որոշելով ճշտել բնակարանի պատկանելիությունը, ստացանք տեղեկանք դրա սեփականատերերի վերաբերյալ ՌԴ Կադաստրի պետական կոմիտեից։ Պարզվեց, որ այնտեղ տարբեր ժամանակ մասնաբաժիններ են ունեցել 4 հոգի՝ Էդվարդ Աղվանի Նալբանդյանը, Նատալյա Լեոնիդի Նալբանդյանը, Գալինա Վասիլևնա Բոգդանովան և Միխայիլ Լեոնիդի Բոգդանովը։
Կադաստրի տրամադրած փաստաթղթերից․ սեփականատերերի փոփոխության պատմությունը
Միխիլ Լեոնիդի Բոգդանովը կամ ՌԴ փոխարտգործնախարարն է կամ, հերթական ֆանտաստիկ համընկման դեպքում, նրա լիակատար անվանակիցը։ Փոխարտգործնախարար Բոգդանովը ՌԴ ԱԳՆ հնաբնակներից է, դիվանագիտական համակարգում է 1974 թվականից՝ համարյա 45 տարի։ 1977–1980 թվականներին աշխատել է Լիբանանում ԽՍՀՄ դեսպանատանը որպես ատաշե։ Ի դեպ, հենց այստեղ՝ 1978–1983 թվականներին, դիվանագիտական ծառայության էր նաև ՀՀ նախկին ԱԳ Էդվարդ Նալբանդյանը, մոտ 3 տարի Բոգդանովի հետ նույն դեսպանատանն աշխատելով։Ա մասնաշենքը, որտեղ գտնվում է նշված բնակարանը։
Բնակարանն ունի ընդհանուր 164,7 քառակուսի մետր տարածք։ Նրա կադաստրային (չշփոթել շուկայականի հետ) արժեքը կազմում է մոտ 68,8 մլն ռուբլի, ինչը, 2018 թ․ օգոստոսի միջին փոխարժեքով (66.07 ռուբլի $1 դիմաց), կազմում է ավելի քան $1,041 մլն։ 2012 թ․ դեկտեմբերին՝ երբ Նալբանդյաններն ու Բոգդանովները կատարել են բնակարանի հետ վերջին գործողությունները, ռուբլու միջին փոխարժեքն էր 30,07`$1 դիմաց, այսինքն բնակարանն ուներ մոտ $2,288 մլն կադաստրային արժեք։Կադաստրային արժեքի մասին տեղեկությունները
Շուկայական արժեքը, սակայն, տարբերվում է կադաստրայինից, քանի որ պայմանավորվում է սեզոնայնությամբ, առաջարկ-պահանջարկով, բնակարանի վիճակով ու այլ հատկանիշներով: Cian.ru կայքում հայտարարությունների համաձայն, Նալբանդյանների-Բոգդանովների տան հետ նույն մասնաշենքում գտնվող բնակարանների գների 1 քմ-ն սկսվում է 442․472 ռուբլուց՝ խորհրդային նորոգմամբ անխնամ երկսենյականոցի համար։ Նալբանդյանների բնակարանին մակերեսով ամենամոտ՝ 132-քմ բնակարանը 88,2 մլն ռուբլի արժե, 1 քմ-ն՝ 667․171 ռուբլի։ Եթե ընդունենք վերջին գինը որպես ուղենիշ, բնակարանի շուկայական արժեքը կկազմի մոտ 110 մլն ռուբլի կամ մոտ $1,6 մլն ընթացիկ փոխարժեքով ($1-ը սեպտեմբերի 17-ին՝ 68,70 ռուբլի)։ Անգամ ամենաէժան ու անխնամ բնակարանի քմ-ի գինը ոպես ուղենիշ ընդունելով կստանանք 72,797 մլն ռուբլի կամ $1,059 մլն։Բնակարանի նույն կորպուսում գտնվող տներն ու դրանց արժեքը։
2012-ից Բոգդանովները դուրս են գալիս բնակարանի սեփականատերերի ցանկից՝ իրենց մասնաբաժինը նվիրաբերելով։ Վերջին տվյալներով, Էդվարդ Նաբանդյանը բնակարանի ¼-ի, Նատալյա Նալբանդյանը՝ ¾-ի համասեփականատերերն են։Ներկայիս սեփականատերերը՝ Էդվարդ և Նատալյա Նալբանդյանները
Նալբանդյանների ու վերոնշյալ բնակարանի մի հիշատակում էլ գտնում ենք դատարաններից մեկի փաստաթղթերում։ Նատալյա Նալբանդյանը փորձել էր փոխել բնակարանի հատակագիծը, սակայն 2015-ին հարևանները դատի էին տվել վերջինիս ու բնակարանի նորոգմամբ զբաղվող ընկերությանը։
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Էդվարդ Նալբանդյանի կինն ազգությամբ ռուս է, նա ու Միխայիլ Բոգդանովը կրում են նույն հայրանունը, ինչի հետևանքով չի բացառվում նրանց արյունակցական կապը։ Այդ վարկածը մասնակիորեն հաստատվում է այն փաստով, որ Նատալյա Նալբանդյանն, ըստ իր վաղուց չթարմացվող ֆեյսբուքյան էջի, սովորել է մոսկովյան 497 դպրոցում․ դա ներկայիս 2104 դպրոցն է՝ նշված տնից քայլելով 15 րոպե հեռավորության վրա։ Նատալյա և Էդվարդ Նալբանդյանները, հնարավոր է, ստացել են բնակարանի իրենց մասնաբաժինները հավանական բարեկամներից, ինչում ինքնին որևէ հանցանք չկա։ Հարցն այն է՝ արդյոք նրանք հայտնել են այդ մասին պետությանը, ու որքանով է օտար երկրում թանկարժեք գույք ունեցող բարձրաստիճան դիվանագետը պարտավոր տեղյակ պահել այդ մասին հանրությանը։Շենքը՝ Մոսկվայի «Զարյադյե» այգուց
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը չի հրապարակում պաշտոնյաներին և իրենց ընտանիքներին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություններ՝ ոչ հասցեները, ոչ անգամ դրանց գտնվելու երկրները։ Հնարավոր է, պետությունը տեղեկացված է Նալբանդյանների թանկարժեք գույքի մասին ՌԴ մայրաքաղաքում։ Սակայն Նալբանդյաններին 50/50 հարաբերակցությամբ պատկանում է նաև երևանյան բնակարան՝ Ամիրյան փողոցում, ինչի մասին ասվում է ՀՀ կադաստրից ստացված փաստաթղթում։ Իսկ նրանց հայտարարագրերում արտացոլված է միայն 1 բնակարան, ոչ թե 2-ը։ Ավելին՝ Նատալյա Նալբանդյանի հայտարարագրերում անշարժ գույքի մասին նշումներ ընդհանրապես բացակայում են, 2012-ի հայտարարագիրն էլ (երբ տեղի ունեցավ մոսկովյան բնակարանի մասնաբաժինների վերաբաշխում) չկա։ Էդվարդ Նալբանդյանն իր հանձնած նախավերջին հայտարարագրում(2017 թ, պաշտոն ստանձնելու կապակցությամբ) անշարժ գույքի առկայության մասին ևս չի նշել։ 2012-ի նույնատիպ հայտարարագրումխոսք էր գնում միայն 1 բնակարանի ու 54 մլն դրամով այլ գույքի վաճառքի մասին, իսկ 2011-ին, երբ տեղի է ունեցել գործարքը, որով մոսկովյան բնակարանի 1/4-ը փոխանցվել է Էդվարդ Աղվանի Նալբանդյանին, ԱԳ նախարար Նալբանդյանի հայտարարագրում դա կրկին չի արտացոլվել։
Նալբանդյանների երևանյան բնակարանների գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկանքից
Պաշտոնական կենսագրության համաձայն, Նալբանդյանը ՀՀ դիվանագետ է 1992 թվականից։ Մինչ այդ՝ Բոգդանովի հետ Լիբանանի դեսպանատանն ու ԽՍՀՄ ԱԳՆ-ում աշխատանքից բացի, 1986–1992 թթ-ն Եգիպտոսում ԽՍՀՄ, այնուհետ՝ ՌԴ դեսպանատան խորհրդականն է եղել։
Այսպիսով, իրավիճակը ենթադրում է մի քանի տարբերակ։ Առաջինը՝ նախկին ԱԳ նախարարն ու իր կինը բնակարան ունեն մոսկովյան էլիտար ստալինյան բարձրահարկում, որը նվեր են ստացել, նվիրողն էլ կարող է Նալբանդյանի երիտասարդ տարիների հավանական գործընկերն ու ՌԴ գործող փոխարտգործնախարարը և/կամ Նատալյա Նալբանդյանի բարեկամը լինել։ Երկրորդը՝ ֆանտաստիկայի ժանրից, այն է, որ մոսկովյան բնակարանի սեփականատեր Նալբանդյանները լրիվ այլ մարդիկ են, ովքեր, մի շարք երջանիկ պատահականությունների արդյունքում, ծնվել են ԱԳ նախարարի և նրա տիկնոջ հետ նույն օրերին, կրում են նույն հայրանունները, ավելին՝ բնակարանում, հերթական պատահականությամբ, ժամանակին մասնաբաժին է ունեցել նախարարի նախկին կոլեգան կամ իր լիակատար անվանակիցը։
Մեզ չի հաջողվել կապվել ԱԳ նախկին նախարարի և նրա տիկնոջ հետ։ Խմբագրությունը պատրաստ է հրապարակել հոդվածում հիշատակված անձանց մեկնաբանությունները բնակարանի վերաբերյալ։

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am