Բա հիմա նոր խորհրդարանական ընտրությունների ժամանա՞կն է, հենց այդ առիթից օգտվելով էլ Ադրբեջանը կմտնի ՀՀ տարածք․ Արտաշես Գեղամյան

«Դա Թավշյա հեղափոխություն չէր։ Դա դասական հեղաշրջում էր»,-Արտաշես Գեղամյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ հեղաշրջման ընթացքում ոչ ոքի արյունը չի թափվել․«Բարեբախտաբար մենք այն ժամանակ ունեինք խոշոր պետական գործիչ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։ Մարդ, որը Ղարաբաղյան պատերազմով է անցել և թափված արյուն է տեսել, երբեք թույլ չէր, որ Երևանի փողոցներում արյուն թափվեր»։ «Հեղափոխություն իրականոցնողները Ազգային ժողովի նախագահի, տեղակալների, ԱԺ պատգամավորների և մի շարք այլ անձանց տների բակում հայհոյախառը և սպառնալիքներով լի պաստառներ էին փակցնում և այդքանից հետո ասում են, թե Թավշյա հեղափոխությու՞ն է եղել։ Այստեղ ոչ մի հեղափոխության մասին խոսք չի կարող գնալ»։ Գեղամյանի կարծիքով նոր կառավարությունը պատրաստ չէ երկիրը կառավարելու․«Հայաստանի նման բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող պետության համար յուրահատուկ մոտեցումներ են պետք, բայց այս չորս ամիսների ընթացքում ես ոչ մի մշակված մոտեցումներ ու ծրագրեր չեմ տեսել նոր կառավարությունից»։ Կառավարության անդամների լավ ու վատ կողմերը Արտաշես Գեղամյանը դժվարացավ նշել․«Երբ ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության ծրագիրը շատ թերի է, նրանց գործունեությունը ոչ լիարժեք և դրական, ես առանձին ինչ-որ դրվագներ կամ անհատների լավ ու վատ կողմերը մատնանշել չեմ կարող»։ Գեղամյանի խոսքերով նոր կառավարության ճանապարհը տանում է փակուղի․«Թե նրանք այդ փակուղի տանող ճանապարհը կընտրեն քարքարոտ, թե՝ ասֆալտապատված, դա արդեն էական չէ։ Ասֆալտապատի միակ առավելությունը այն է, որ ճանապարհին ոտքդ քարին չի դիպչի»,-և հավելեց, որ այնուամենայնիվ կառավարությունը ցանկություն ունի և փորձում է լավ բաներ անել։ Նոր կառավարությունը ցանկանում է արտահերթ ԱԺ ընտրություններ իրականացնել, սակայն Գեղամյանը կարծում է, որ խորհրդարանը ցրելու կոչեր անողները ցանկանում են ժամանակ շահել սեփական անպտուղ աշխատանքները կոծկելու համար․«Արդյոք գեթ մեկ օրենսդրական նախաձեռնություն ներկայացվե՞լ է կառավարության կողմից, որ ԱԺ-ն հավանության չի արժանացրել։ Չի եղել այդպիսի դեպք»։ Գործչի պնդմամբ սահմանադրական և քաղաքական ոչ մի պատճառ չկա, որ ԱԺ-ն լուծարվի։ «Եթե նոր կառավարությունը գտնում է, որ խորհրդարանը պետք է լուծարվի, ապա վարչապետը իր լիազորությունները պետք է վայր դնի, և, եթե երկու անգամ չընտրվի նոր վարչապետ, նոր կարելի է լուծարել խորհրդարանը»։ Գեղամյանը վստահ է, թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն և ինչու ոչ ՀՀԿ-ն ունեն բավականին հմուտ կադրեր, ովքեր, եթե ԱԺ-ում ներկայացնեն իրենց տեսլականը Հայաստանի ապագային վերաբերող, ապա վերջինս համոզված է, որ բոլորը կասեն «բա մենք, եթե էսպիսի կադրեր ունենք, ինչի՞ Նիկոլ Փաշինյանին ընտրեցինք»․«Ինչքան էլ իշխանությունները փորձեն երկրում իրավիճակը ապակայունացնեն, միևնույն է հանգիստ իշխանափոխություն է լինելու։ Ուրիշ հարց է, որ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն դրան չեն գնում, քանի որ հասկանում են՝ դրա ժամանակը չէ»։ Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ Հայաստանում վարվող քաղաքականությունը պատերազմ կբերի Ադրբեջանի հետ․«Բա հիմա նոր խորհրդարանական ընտրությունների ժամանա՞կն է։ Հենց այդ առիթից օգտվելով էլ Ադրբեջանը կմտնի ՀՀ տարածք։ Պետք է յուրաքանչյուր քայլ ձեռնարկելիս հաշվարկել հնարավոր վտանգները երկրիդ համար»։ armdaily.am

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am