Մինչ Բաքուն և Անկարան խոսում են իրենց միասնականության մասին, Հայաստանի իշխանություններն ազգը բաժանում են սևերի և սպիտակների

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոպտորեն խախտել է 2009-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի արտգործնախարարների միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների ստորագրած ցյուրիխյան արձանագրությունները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը։ Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 15-ին Բաքվի ազատագրման 100-ամյակին նվիրված շքերթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել «գրավյալ» տարածքներից: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով` նույն միջոցառման ժամանակ թուրքական երկու պետությունների ղեկավարներն իրենց ելույթներում հաստատեցին պանթուրքիզմի գաղափարը: «Էրդողանն ավելի հեռուն գնաց և հայտարարեց, որ չի բացելու Հայաստանի հետ սահմանը և շարունակելու է շրջափակման մեջ պահել մեր երկիրը` հայ-թուրքական հարաբերութուններն ուղղակիորեն կապելով արցախյան հարցի հետ, ինչն անթույլատրելի և դատապարտելի է, որովհետև կա Մինսկի խմբի ձևաչափ, և համանախագահները բազմիցս նշել են, որ Թուրքիան անելիք չունի այդ հարցում»,- ասել է Շարմազանովը Սպուտնիկ Արմենիայի հետ հարցազրույցում: Եվ, այդուհանդերձ, խորհրդարանի փոխնախագահին անհանգստացնում են ոչ այնքան հարևանների հայտարարությունները, որքան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ «Մինչ Բաքուն և Անկարան հերթական անգամ հայտարարում են իրենց միասնականության ու պանթուրքիզմի մասին, Հայաստանի նոր իշխանությունները միասնություն ու համերաշխություն քարոզելու փոխարեն ազգը բաժանում են սևերի և սպիտակների, նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների և հակահանրապետականների, հեղափոխականների ու հակահեղափոխականների»,- ասել է նա` հավելելով, որ այսօր, ինչպես 100 տարի առաջ, Հայաստանը կանգնած է ընտրության առաջ` կգնա ճիշտ ճանապարհով, կկերտի նոր Սարդարապատի հաղթանակներ, կգնա սխալ ճանապարհով, ազգը կբաժանի երկու մասի, կունենա Ղարսի անկումը։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի զարգացումներին, Էդուարդ Շարմազանովը դա ևս դիտարկեց թուրք-ադրբեջանական քաղաքականության ենթատեքստում։ «Սա ահազանգ է բոլորիս համար՝ մեր երկրի անվտանգությունը նուրբ լարից է կախված, Հայաստանի և Արցախի ճակատագիրն այսօր վտանգված է, ու այդ մասին բացահայտ խոսում են Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները»,- ասել է նա։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am