Դուխով, մամուլ

Չնայած երեկ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում մամուլն աննախադեպ ազատ է, վաղը կամ հենց այսօր վարչապետին պատկանող «Հայկական ժամանակ»  թերթը կտեղեկացնի, թե ինչո՞ւ են տարել «Yerevan Today» կայքի գլխավոր խմբագրի համակարգիչն ու այնտեղ կոնկրետ ի՞նչ են գտել ոստիկանության 6-րդ վարչության եւ քննչական կոմիտեի տղերքը: Ես իհարկե հասկանում եմ, որ լրագրողական համերաշխությունը կեղծ կատեգորիա է, բայց մամուլի ազատությունն է՞լ: Բա ի՞նչն է իսկական կատեգորիա, տղերք, եթե իհարկե մենք ժողովրդավարական երկիր ենք կառուցում, մանավանդ,  եթե առաջ այդպիսի երկիր չենք եղել: Ի դեպ, առաջ՝ նկատի ունեմ 1994-ին, համակարգիչները խմբագրություններից չէին առգրավվում, բացում էին պատուհաններն ու շպրտում: Եթե լավ շպրտող էին, ընկնում էր բեռնատարների մեջ, եթե նույնիսկ շպրտել չգիտեին, գետնին ընկնելուց էին կոտրվում: Հիմա զարգացել ենք, բայց խնդիրն այն է, որ ազատ խոսքը կոտրելու համար լրագրողի համակարգիչը կոտրելը պարտադիր չէ, բավական է պտուտակահան ունենալ ու բացել-նայել-մաքրել այդ համակարգչի պարունակությունը: Իմիջիայլոց, առաջարկում եմ համապատասխան մարմիններին չչարչարվել՝ տարբեր խմբագրություններ գնալու համար, այլ օրենքով սահմանել, որ բոլոր լրագրողներն ու, մանավանդ,  գլխավոր խմբագրերը,  պարտավոր են ամեն շաբաթ իրենց համակարգիչը ներկայացնել, որպեսզի համապատասխան  մարմինների համապատասխան մասնագետները մանրակրկիտ զննեն: Ավելին, կարելի է պարտադրել բոլոր լրագրողներին, թեկուզ կենդանաբանական այգու գայլերի ու անգղերի մասին նյութ անելիս, բոլոր տվյալները համաձայնեցնել համապատասխան մարմինների հետ, որպեսզի հակապետական քարոզչություն չստացվի: Եթե լուրջ, ապա մամուլի հերն անիծվում է, նկատի չունեմ՝ մամուլի ազատության, այլ հենց մամուլի: Բանն այն է, որ առանց ազատության մամուլը պետք է միայն իշխանությանը, հատկապես այնպիսի իշխանությանը, որը երկար տարիներ աշխատել է մամուլում ու գիտի, թե ի՞նչ մեծ ուժ ու հնարավորություններ ունի այն: Ամեն դեպքում, Հայաստանի Հանրապետության հպարտ լրատվամիջոցներ, դուխով: Հովիկ Աֆյան

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am