Արթուր Գևորգյանին ազատել են կայքում Տարոն Մարգարյանի լուսանկարը չփոխելու համար

«Հրապարակը» գրումէ.  «Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել են Երևանի քաղա­քապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը և գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Մեր տեղեկություններով՝  երկուսին էլ իր մոտ է կանչել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը և ասել՝ դիմում գրեք ազատվեք: Գևորգյանին, մեզ հասած լուրերով, ազատել են Երևանի քաղաքապետարանի կայքում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի լուսանկարը չփոխելու համար: Մեր տեղեկություններով՝ Կամո Արեյանը, չսպասելով հաջորդ շաբաթ կայանալիք ընտրությունների արդյունքներին, կանչել է Գևորգյանին, ասել, որ նա իր դեմ է աշխատում, ինչու Տարոն Մար­գարյանի նկարը հանված չէ քաղաքապետարանի կայքից, և առաջարկել է ազատման դիմում գրել: Թե ինչ պատճառաբանությամբ է ազատվել գլխավոր ճարտարապետը, հայտնի չէ: Քաղաքապետարանի կայքում երեկ կեսօրին արդեն «տեղեկատվու­թյան վարչության պետ»-ի դիմաց նշված էր պետի տեղակալ Արա Մարտիրոսյանի անունը: Ավելի ուշ Արթուր Գևորգյանն իր էջում գրառում կա­տարեց. «Հարգելի´ գործընկերներ, այսօր, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից: Տեղեկացնեմ, որ իմ այս որոշումը ոչ թե այսրոպեական, այլ վաղուց հասունացած և կշռադատված որոշում է, որը հնարավոր դարձավ իրականացնել այսօր: Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քա­ղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իմ հանդեպ դրսևորած բարձր վստահու­թյան և ավելի քան 7 տարիների համատեղ աշխատանքի համար... Ի վերջո, շնորհակալ եմ նաև լրատվական դաշտի բոլոր իմ գործընկերներին՝ անցած ավելի թան 7 տարիների համատեղ աշխատանքի համար»: Մենք զրուցեցինք նաև գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ: Նա ասաց. «Այո´, ազատվել եմ իմ դիմումի համաձայն»: Իսկ ո՞րն է պատ­ճառը: «Ես պատճառ չունեմ, ուղղակի այդպես որոշեցի, բավականին երկար ժամանակ աշխատանքային վիճակում էի, մի օր պետք է ավարտեի»: Նոր հանգամանքներ կային, գուցե ավագանու ընտրություններո՞վ է պայմանավոր­ված: «Բացարձակ, ոչ մի շարժառիթ չկար, ուղղակի մի օր մի բան սկսվում է և վերջանում»»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am