«Մարդ ա վատացե՞լ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հետևելով Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին` մեկ–երկու բացառություններով կարող ենք արձանագրել, որ այն, մեղմ ասած, զուրկ է ծրագրային պայքարի վերածվելու սկզբնական պոտենցիալից և, հին ու բարի ավանդույթի համաձայն, տեղափոխվել է բացառապես հաշիվ մաքրելու, կաքարոզչության դաշտ:

Քարոզարշավի նման ռիթմը մեծամասամբ թելադրվում է նախ՝ իշխանության կողմից, որի ներկայացուցիչները Փաշինյանի գլխավորությամբ սահմանել են այնպիսի նշաձող, որից հետո դժվար է ակնկալել ծրագրային ու կառուցողական մրցակցություն: Դաշտը սև–սպիտակի, հեղափոխականի և հակահեղափոխականի բաժանելով՝ ստեղծվել է այն մթնոլորտը, որի ականատեսն ենք այսօր: Իշխանության ներկայացուցիչները իրենց հռչակած գունային գամմայում բնականաբար դիրքավորվել են սպիտակ և պոտենցիալ սևերի գործողություններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն արձագանքում են արդեն ֆոլկլ յորային դարձած «մարդ ա վատացե՞լ» հարցադրմամբ: «Մարդ ա վատացե՞լ». հենց այսպես կարելի է մեկ ձևակերպմամբ բնութագրել քարոզարշավի բովանդակությունն ու տրամաբանությունը:
Քարոզարշավի ընթացքին հետևելով՝ կարող ենք արձանագրել, որ իսկապես մարդ ա վատացել: Ավելի շուտ ոչ թե մարդ, այլ մարդիկ են վատացել, որովհետև հեղափոխության բերած նոր իրավիճակով ենթադրվող հեռանկարը, որտեղ քաղաքական ուժերը պետք է մրցեին ծրագրերով, փորձեին ամեն մեկն իր էլեկտորատն ուրվագծելով ու այդ էլեկտորատի խնդիրները առաջ տանելով՝ զբաղեցնել քաղաքական կոնկրետ նշաձողեր, այլևս հայտնվել է թանձր մշուշի մեջ: Արդյունքում հասարակության տարաբևեռ էությունը, որը հարստություն է ու իդեալական մեկնարկային իրավիճակ բազմազան քաղաքական դաշտ ունենալու համար, տարաբևեռության պոտենցիալը վերածել է պառակտման անդառնալի պրոցեսի՝ մարդ ա վատացել հայտնի ձևակերպման հնչյունների ներքո: Ցավոք, այո, մարդ ա վատացել: Հայ մարդը վատացել է նոր Հայաստանում ընթացող առաջին ընտրությունների քարոզարշավի բովանդակությունից, որը հաճախ կրկնում, տեղ–տեղ էլ անցնում է նախորդ ընտրությունների ու քարոզարշավների իրարամերժ ու դեստրուկտիվ բնույթը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am