«Դուխովն» անցել է, եկել է խելքով ընտրություն անելու ժամանակը

«Փաստ» օրաթերթը գրում է. ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքին՝ նշեց, որ իրենց համար շատ կարևոր է, որ մայրաքաղաքի բնակիչները բավականին մեծ հույս են կապում ԲՀԿ–ի և քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ: Էնֆիաջյանի համոզմամբ երևանցիները տարիներ շարունակ կուտակված հարցերի լուծումն իսկապես տեսնում են ԲՀԿ–ի շնորհիվ և հույս հայտնում, որ այս կուսակցության թեկնածուի ընտրվելու դեպքում կարճ ժամանակ անց իսկապես ունենալու ենք բոլորովին այլ մայրաքաղաք:

«Մարդիկ տարիներ շարունակ տեսել են, թե ինչքան հետևողական է Գագիկ Ծառուկյանը և իր խոստումներն ինչ հոգատարությամբ է իրականացնում: Այս անգամ ևս կրկնում ենք, որ մեր կողմից տրված խոստումը և մեր ներկայացրած ծրագիրը կարճ ժամանակահատվածում կարող ենք իրականություն դարձնել: Դրանք տրանսպորտի, քաղաքաշինական խնդիրներին վերաբերող հարցեր են և այլ խնդիրներ, որոնց լուծումները մենք ներկայացրել ենք մեր ծրագրում: Դրանք բոլորն էլ իրատեսական են և իրականանալի հենց մեր քաղաքական թիմի կողմից: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանը իր ելույթում էլ նշեց, որ մի շարք խնդիրներ կան, որոնք լուծելու համար եթե անգամ մայրաքաղաքի բյուջեն էլ չբավականացնի, նա պատրաստ է իր անձնական միջոցները ներդնել, որպեսզի մայրաքաղաքի խնդիրներն օր առաջ լուծվեն»,– ասաց Վ. Էնֆիաջյանը:
Խոսելով սոցիալական ցանցերում ԲՀԿ–ի շուրջ տարածվող մեղադրանքների մասին՝ պատգամավորը նշեց, որ այն մարդիկ, ովքեր նման ապատեղեկատվություն են տարածում և փորձում են ստվերել իրենց գործունեությունը, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նա նաև կոչ արեց իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել նման տեղեկություններ տարածողներին հայտնաբերելու համար: Այս առիթով «Փաստը» զրուցել է նաև Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4–րդ հորիզոնականը զբաղեցնող Միքայել Մանրիկյանի հետ, ով Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի պրոֆեսդոր է: Նա այս պահին քարոզարշավի ընթացքը շատ դրական է գնահատում, քանի որ շրջելով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բակերում և թաղամասերում՝ արձանագրել է, որ ԲՀԿ–ի ներկայացուցիչներին ժողովուրդը շատ լավ է ընդունում, ինչը շատ ոգևորիչ է կուսակցության անդամների համար: «Ժողովուրդը հույս է կապում «Բրագավաճ Հայաստան կուսակցության» հետ, և կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Դեռ մի փոքր հետհեղափոխական էյֆորիկ ֆոն կա, ինչը նորմալ երևույթ է, բայց ես կարծում եմ, որ հասարակության սթափ հատվածը հարցերին առանց էյֆորիաների է մոտենում»,– ասաց Մ. Մանրիկյանը:
Անդրադառնալով ԲՀԿ–ին գումար բաժանելու մեջ մեղադրելուն՝ նա նշեց, որ դա քաղաքական գործընկերների կողմից իրենց վրա ցեխ շպրտելու փորձ է, որով փորձում են իրենց կապել տարբեր նախկին քաղաքական գործիչների հետ, դրանով իսկ վարկաբեկում են, ինչն իր կարծիքով անընդունելի է:
«Ես բազմիցս մամուլում տեղեկություն եմ կարդացել, որտեղ մեր կուսակցությանը մեղադրում են կաշառք բաժանելու մեջ: Եվ նման տեղեկություններն արդեն մի քանի օր է, ինչ տարածվում են, սակայն եթե իրականում կա նման բան, ապա ինչո՞ւ չկան ձերբակալվածներ: Ի դեպ, այն քաղաքացիները, ովքեր սուտ մատնությամբ են զբաղվում, հիշեցնեմ, որ այդ արարքը նույնպես քրեորեն հետապնդելի է, և նրանք նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ բոլորն աշխատում են օրենքի տառին համապատասխան, ինչպես պահանջում է օրենքը: Ես հորդորում եմ առաջիկա ընտրություններին ընտրել խելքով: «Դուխովն» անցել է, եկել է խելքով ընտրություն անելու ժամանակը: Իսկ խելացի ընտրություն կատարելու համար խորհուրդ եմ տալիս երևանցիներին ուշադիր նայել բոլոր կուսակցությունների ցուցակները, վերլուծել, թե ովքեր են ներկաացված, ինչ կենսագրություն ու անցած ուղի ունեն, որ քաղաքական ուժից են եկել, ում բարեկամն են, ում խնամին են, և իրականում իրենց հետևում ինչ են թաքցնում»,– ասաց Մ. Մանրիկյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am