Խաղաղության օրինակ՝ «երեք աթոռով, ափսեով ու բաժակով»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ապրիլից երկու տարի անց Արմենակ Ուրֆանյանի մայրը որդու ոտնահետքերով տուն է երազում, ուր կլինի երեք աթոռ, ափսե ու բաժակ: Այն խորհրդանշական կլինի՝ իր մեջ ունենալով ընտանիքի գաղափարը: Այն ընտանիքի, որը երազում էր տիկին Համեստը՝ կին ու երեխա՝ որդու կողքին: Մայրերից մյուսի ձեռքում էլ որդու մասին գիրքն է՝ ամուր գրկած: Զոհյան պատերազմից ավելի քան երված զինծառայողների մայրերն են, ավելի քան երկու տարի անց ցավը սրտում, արցունքն աչքերին, բայց՝ քաջ: Քաջ, ինչպես իրենց զավակները, որովհետև ուժ գտան ոչ միայն ապրելու, այլև խաղաղություն պահանջելու:

Նրանց կորուստը ոչինչ չի լրացնի: Չի լրացնի անգամ պահանջած խաղաղությունը, բայց մայրերը միացան ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությանը:
Մայրերը հասկացել էին, թե ինչ մեսիջ պետք է ուղարկեին աշխարհին: Հասկանալի էր նաև խաղաղության կոչի՝ միգուցե մի քիչ ավելի խորքում եղած ենթատեքստը, որի թիրախն այդքան էլ արտաքին աշխարհը չէր: Ուշադրության, արդարության պակաս, անտեսված լինելու զգացում, ընտրություններից հետո հրավառություն՝ հենց ապրիլի երկուսին: Ապրիլ յան պատերազմից հետո մայրերը շատ բան տեսան, ինչը չպետք է տեսնեին: Հիմա նորի սպասում ունեն. ասում են՝ Հայաստանը խաղաղության օրինակ պետք է լինի, խաղաղության բնօրրանը պետք է լինի: Խաղաղության օրինակ, ուր զոհված զինծառայողների անտեսված մայրեր չեն լինի և տարիներ շարունակ կառավարության շենքի դիմաց սև հագած ցույց չեն անի՝ արդարություն պահանջելու համար: Խաղաղության օրինակ, ուր չեն լինի անհավասարներ, ուր չի լինի զոհված զինծառայողի մայր, ով որդու ծնունդը լիարժեք նշելու հնարավորություն չի ունենա: Խաղաղության օրինակ, ուր ապագա մայրերը Եռաբլուրում ծաղիկներ տնկելու չեն գնա: Խաղաղության օրինակ, ուր զինհաշմանդամներն ու պատերազմի մասնակիցներն էլ կառավարության շենքի դիմաց չեն կանգնի, նամակ չեն գրի ու տարիներով չեն սպասի նամակի պատասխանին: Բայց ուղիղ իմաստով հասկանալու խնդիր կա: Կրկին հասարակական ոչ հավասարակշիռ ընկալումներ. «խաղաղության կոչով հարևանները չմտածեն, թե թույլ ենք, պատրաստ զիջումների» կամ՝ ապրիլ յան զոհերի մայրերին «ներգրավելը» միգուցե սխալ էր, ճիշտ չի ընկալվի: Ապրիլ յան քառօրյա պատերազմի զոհված զինծառայողների մայրերն իրենց նախաձեռնությամբ են միացել կոչին՝ նրանց քաջությունը թուլության տեղ չի կարող անցնել: Ադրբեջանցի մայրերին իրենց կոչին միանալու ուղերձը՝ ևս, որովհետև, ինչպես իրենք են նշում, մայրությունն ազգություն չի ճանաչում: Իսկ մայր և խաղաղություն բառերը հոմանիշ են՝ իրար հավասար բարձրագույն բարիքներ:
«Մեր տղաները զոհվել են, որպեսզի տեսնենք կատարյալ Հայաստան», «Մեր որդիների արյամբ պահած սահմանները ոչ մի ձևով զիջման ենթակա չեն»: Դողացող ձայնով, ցավը սրտում, թաց աչքերով, բայց ուժեղ ու անկոտրում հայտարարում էին այն մայրերը, որոնց որդիները քաջ էին, քաջ, ինչպես մայրերը, ովքեր խաղաղություն են ուզում, միայն թե ոչ մի մայր այլևս որդի չկորցնի:
րերը, ովքեր խաղաղություն են ուզում, միայն թե ոչ մի մայր այլևս որդի չկորցնի: բայց բացը երևի կփարատի նոր Հայաստանի սպասումը, ուր, միգուցե, կապրեն նրանց որդիների ընկերների ընտանիքները՝ «երեք աթոռ, բաժակ ու ափսե» ունենալով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am