Նորից զորավարժություններ Ադրբեջանում՝ ԼՂ սահմանագծից ոչ հեռու

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկած ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները երկրորդն են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, եւ, ինչպես հուլիսի 2-6-ի զորավարժությունները, սրան եւս մասնակցում են 20 հազար զինվորական, կործանիչ եւ ռմբակոծիչ ինքնաթիռներ, բարձրակարգ տեխնիկա՝ ընդդեմ այլեւս ոչ թե «պայմանական թշնամու», այլ «ընդդեմ Հայաստանի», ինչն առաջին անգամ է ընդգծվում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ զորավարժություններն արցախյան սահմանագծից 10-20 կմ հեռավորության շառավղով են ընթանում։
Հիշեցնենք, որ հուլիսյան զորավարժություններից հետո տեւական ժամանակ զորքը հետ չէին քաշում։ Դա նույն զո՞րքն է՝ հարցրինք ԼՂ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին։ Լարվա՞ծ է իրավիճակը Ղարաբաղում։ «Նախորդ զորավարժություններին մասնակցած զորքն առժամանակ հետո հետ էր քաշվել, ինչ վերաբերում է լարվածությանը, ապա ԼՂ սահմանագծից ոչ հեռու ցանկացած միջոցառում, որը վտանգներ եւ ռիսկեր է պարունակում, լարվածություն է առաջացնում։ Պաշտպանության բանակը նման դեպքերում իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները»։ Լարվածությունն ազդո՞ւմ է ԼՂ ներքաղաքական իրավիճակի վրա։ «Չէի ցանկանա արտաքին լարվածությունը պրոյեկտել ներքին կյանքի վրա»։
Ասում են՝ օգոստոսյան միտինգում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքի հետ կապված՝ «նախկինները բանակցել են միայն հողերը հանձնելու շուրջ», Ռ․ Քոչարյանը նեղ միջավայրում զարմանք է հայտնել, թե ինչու Բակո Սահակյանը եւ Ղարաբաղը չեն արձագանքում այդ մտքին, եւ այս թեմայով անգամ հանդիպում է տեղի ունեցել Բակո Սահակյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, կողմերը «հասկացել» են միմյանց․ տեղյա՞կ եք այդ հանդիպումից։ «Ոչ, իմ պատասխանատվութան տիրույթում չեն այդ հարցերը եւ դրանց պատասխանելը»»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am