ԳՊԿ-ն շարունակում է գիտության ավերումը նոր «Դուխով»

/Սամվելը նույն Մանվելն է գիտավարչական համակարգում/ Հոդվածս կուզենայի սկսել հորդորով` ուղղված հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ զգուշանա այն անձից, ում խորհրդով նա պատերազմող երկրում գիտության ավերիչին նորից վերանշանակեց ԳՊԿ-ի նախագահի պաշտոնում: Համոզված եմ, որ նման խորհրդականը ոչ միայն մեր երկրի բարեկամը չէ, այլ նաև նպատակ ունի վարկաբեկել Թավշյա հեղափոխությունը: Ակնհայտ է, որ մենք կարող ենք դիմակայել տնտեսապես մեզ գերազանցող թշնամուն միայն «գիտատեխնիկական ճեղքումով» , ինչպես նշում է վարչապետը:  Այդ ճշմարտության գիտակցմամբ դեռ 1991 թվականին Վիկտոր Համբարձումյանի խորհրդով ՀՀ կառավարությանը կից ստեղծվեց ՌԱՀ-ի գիտատեխնիկական խորհուրդը /ԳԽ/ տողերիս հեղինակի ղեկավարությամբ, որի կազմում էին  գիտապաշտպանական համակարգի հետ ուղիղ մասնագիտական առնչություն ունեցող գիտական հիմնարկների ղեկավարները` ակադեմիկոսներ Ռադիկ Մարտիրոսյանը, Վիկտոր Ֆանարջյանը, Լենսեր Աղալովյանը, Ռաֆայել Ղազարյանը և Էվրիկ Աֆրիկյանը: Թվում էր՝ հումանիտար  ինստիտուտի նախկին գիտքարտուղար, երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատերազմող երկրում գիտաատեխնիկական հարցերի որոշման ժամանակ խիստ կարիք ուներ ՌԱՀ-ի ԳԽ խորհրդատվությանը: Սակայն նա մտացածին կերպով ստեղծեց գիտաավերիչ և կոռումպածին  համակարգ, որի արդյունքում երկիրը շարունակվում է դատարկվել կարող գիտնականներից, ինչը ցավալի հարված է հասցնում մեր գիտապաշտպանական համակարգին: Չանդրադառնալով պատմական հայտնի մանրամասնություններին՝ նշեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, նույնիսկ արհամարհելով Վիկտոր Համբարձումյանի կարծիքը,  նախկին Կենտկոմի հրահանգով ընտրված ԳԱԱ-ի բոլոր թղթակից անդամներին դարձրեց ակադեմիկոսներ, և նրանք դարձան բարձրագույն իշխանություններին փառաբանող «երգչախումբ»: Արդյունքում Վիկտոր Համբարձումյանի թիմին փոխարինման եկած  ԳԱԱ-ի  ղեկավարությունը, օգտվելով իշխանությունների թողտվությունից, սեփական հարստացման նպատակով փոշիացրեց ԳԱԱ-ի հսկայական  անշարժ գույքը և զանազան կեղծ ծրագրերի միջոցով սկսեց մսխել գիտությանը հատկացված պետական և բարեգործական ֆինանսները:  Իսկ վերջին 10 տարիների ընթացքում գիտության հանցավոր ավերումը իր վրա վերցրեց  ԿԳՆ կազմում ստեղծված Գիտության պետական կոմիտեն: Այդ վարչատնտեսական գործառույթ ունեցող պետական մարմնին տրվեց իրավունք իրականացնելու նաև փորձագիտական գործառույթ: Նման տգիտություն դժվար է հանդիպել որևէ քաղակիրթ երկրում: Թե ինչպիսի աղետալի ավերում բերեց ԳՊԿ-ն հանրապետության գիտության և հատկապես գիտապաշտպանական համակարգին, բավական է գիտական հայացք նետել պատերազմող երկրում ԳՊԿ-ի կողմից ֆինանսավորվող թեմաների ցուցակին կամ ստուգել ապրիլյան պատերազմում մեր 130 երիտասարդ զոհերի պատճառները: Եթե մինչև  ԳՊԿ-ի ստեղծումը գիտական թեմաների ֆինանսավորման  փորձագիտությունը իրականցվում էր մասնագիտական հանձնաժողովների բաց քննարկմամբ, ապա ԳՊԿ-ն այժմ այն  իրականացնում է  կամայականությամբ  ընտրված մի խումբ մարդկանց միջոցով՝ նրանց անվանելով «գիտական հանձնաժողովներ»: Արդյունքում վերջիններս թեմաների ոչ մասնագիտական  գնահատականներով որոշում են՝ ում թեման կարելի  է ֆինանսավորել, իսկ ումը՝ ոչ: Ավելին, հիմնարկությունների և գիտական խմբերի բազային և այլ տեսակի ֆինանսավորումները, ինչպես նշված էր ՀՀ նախկին նախագահի վերահսկողության ծառայության հայտարարության մեջ, նույնպես կատարվում է ԳՊԿ-ի ղեկավարի կամայականությամբ և առանց որևէ փորձագիտության: Զարմանալի է, որ ԳՊԿ-ի նշված և չնշված գիտաավերիչ գործունեության դեմ պայքարում են միայն քիչ թվով գիտնականներ, իսկ իշխանությունները, առավել ևս ԳԱԱ-ի ղեկավարությունը, այս ամենի նկատմամբ հանդուրժողականություն է ցուցաբերում: Ակնհայտ է, որ նման դատապարտելի անտարբերության պատճառներն են կոռուպցիան և այն, որ նրանց որդիները, որպես օրենք, չեն ծառայում բանակում: Իսկ այն հարցը` արդյոք երկրի գիտության նման ավերումը թելադրված է կոռուպցիոն և խմբակային շահերով, թե կատարվում է արտաքին ուժերի թելադրանքով, թվում է՝ պետք է հատուկ ուսումնասիրության առարկա հանդիսանա մեր նոր իշխանությունների  համար: Սպասվում էր, որ  նոր իշանությունները պատերազմող երկրում իրենց հակակոռուպցիոն պայքարի առաջնային թիրախը կընտրեին գիտության բնագավառը, որի համար անհրաժեշտ էր նախ միջազգային ասպարեզում ՀՀ-ն ներկայացնող  գիտնականներից կազմված հանձնաժողովի օգնությամբ փաստագրել հանրապետության իրական գիտական ներուժը և ստուգել  ԳՊԿ-ի կողմից նրանց  ֆինանսավորման համապատասխանությունը: Բավական էր թեկուզ պարզել՝ ինչ նպատակով է աշխարհահռչակ Ալիխանյանի անվան արգացուցչի ինստիտուտը  դարձել «Ա.Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա»  և զանազան խաբեբայություններով և անօրինակություններով փոխարենը ստեղծվել «Քենդլ»  սինքրոտրոնային  հետազոտություների ինստիտուտ, որն արդեն 18 տարի շարունակ    շռայլ պետական  ֆինանսավորում է ստանում՝ առանց երկրին տալու որևէ շոշափելի գիտական արդյունք: Իսկ եթե ստուգվեր, թե ինչ նպատակով է ծախսվում պետությունից ստացված գումարները,  կպարզվեր որ «Քենդլ»-ը ստեղծվել է  ոչ թե երկրում որևէ գիտական առաջընթաց ապահովելու, այլ ԳՊԿ-ի կողմից գիտության  գումարները լվանալու համար: Զավեշտալին այն է, որ ԳՊԿ-ի կողմից վերջերս կազմակերպված էժանագին «շոու»-ին մասնակցեց նաև իր կյանքի վերջին երկու տասնամյակները Անգլիայում ապրած ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանը, որի համար դժվար չէ տարբերակել  կեղծ սինքրոտրոնային ինստիտուտը իրականից՝ քաջատեղյակ լինելով Հայաստանում գործող և ազգային հպարտություն հանդիսացող վերը նշված իրական արագացուցչի ինստիտուտի գոյության մասին: Ակնհայտ է, որ նրա մասնակցության նպատակն էր գովաբանելու ԳՊԿ-ի նախագահի աշխատանքը: Իսկ եթե  պարոն նախագահը իրոք համոզված  է, որ «Քենդլ» -ում ստեղծված է եզակի հատկության էլեկտրոնային արագացուցիչ, որի աշխատանքը նրան չհաջողվեց տեսնել, ապա կարող էր հուշեր հեղինակներին ձեռք բերել համապատասխան հեղինակային իրավունք  և   նմանատիպ  գործիքների արտադրությամբ  հարստացնել Հայաստանը, այլ ոչ  թե բժշկակենսաբանությունից բացարձակ անտեղյակ «Քենդլ»-ի ղեկավարը  հայտարարեր, թե  «էլեկտրոնային արագացուցչի շնորհիվ հետազոտություններ են կատարվում քաղցկեղի դեմ պայքարի, ինչպես նաև ծերանալու դեմ նոր դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ»Պարզվում է, որ Հայաստանում նորից ծնվել է նոր «Արմենիկումի»  հեղինակ, իսկ գիտական հանրությունը և հատկապես ՀՀ առողջապահության նախարարությունը տեղյակ չէ այդ մասին: Ուստի, ակնկալում եմ, որ նոր իշխանությունը  իր նշված կադրային կոպիտ սխալը շտկելու նպատակով  սատար կկանգնի  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությանը`  «Կենսաֆիզիկա, կենսատեխնոլոգիա և միջավայրի առողջապահական անվտանգություն մասնագիտություններով հետբուհական միջտարածաշրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ ցանց»-ի փորձագիտությամբ բացահայտելու  ԳՊԿ-ի գիտաավերիչ գործունեությունը: Հավատացած եմ, որ այդ դեպքում իշխանություններին պարզ կդառնա, որ Սամվելը իր գործելաոճով  նույն գեներալ Մանվելն է գիտավարչական համակարգում: Հետևաբար, ազգային շահը և արդարությունը պահանջում են,  որ  ոչ միայն նա, այլև նրա հովանավորները պատասխանատվության կանչվեն իրենց գիտաավերիչ գործունեության համար: Պրոֆ. Սիներիկ Հայրապետյան Բժշկակենսաբանության հետբուհական գիտաուսումնական միջտարածաշրջանային UNESCO/UNITWIN ցանցի ղեկավար ՅՈՒՆԵՍԿՕ Բժշկակենսաբանական ամբիոնի վարիչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բնական գիտությունների բաժին «Գիտական կոմիտե»-ի անդամ

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am