ԵԱՀԿ-ն կանդրադառնա սահմանի վիճակին

«Ժողովուրդ»-ը գրում է, որ մինչ հասարակության մեծ մասի ուշադրությունը սևեռված է Երևանի ավագանու ընտրությունների, ընտրություններին մասնակից ուժերի հեռակա բանավեճերի ու լեզվակռիվների վրա, վերջին օրերին գնալով լարվում է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ոչ միայն ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում, այլև՝ հայ–ադրբեջանական սահմանին: Եվ հիմա «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԱՀԿ–ն արդեն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել, նաև մոնիտորինգ կատարել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի՝ իրավիճակի սրմանն ուղղված գործողությունների վերաբերյալ ՀՀ–ն արդեն տեղեկացրել է միջազգային կառույցներին: «Ադրբեջանական կողմի իրավիճակի սրմանն ուղղված գործողությունների վերաբերյալ մեր կողմից տեղեկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև այլ միջազգային կառույցներ, որոնք պարբերաբար մտահոգություններ են հայտնում նման լարումների հետ կապված, նաև կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից` շեշտելով ամեն անգամ, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Մենք ակնկալում ենք, որ այդ կառույցները համապատասխան քայլեր կձեռնարկեն սանձելու Ադրբեջանին, հետ պահելու հետագա նման գործողություններից»,-ասել է նա»,-գրում է թերթը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am