Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան․ Սթիվեն Բլանք

Ռուսաստանը կխոչընդոտի Հայաստանի ժողովրդավարացման բոլոր ջանքերը, քանի որ դրանց մեջ վտանգ է տեսնում, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը. «Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան»: Վերլուծաբանի խոսքով, Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում է գործադրելու առաջին հերթին Արցախյան հակամարտության կարգավորման ոլորտում. «Անհնար է ժողովրդավարություն զարգացնել, քանի դեռ Արցախյան պատերազմը շարունակվում է, քանի որ ողջ հին վերնախավն իր կարողությունն ու դիրքը ստեղծել է ղարաբաղյան պատերազմի վրա: Ու քանի դեռ պատերազմը շարունակվի, նրանք մնալու են ազդեցիկ և խափանելու են ժողովրդավարության ցանկացած ընթացք, որով փորձում է շարժվել Փաշինյանը»: Սակայն, Հայաստանն ինքնուրույն չի կարող պարտադրել Ադրբեջանին պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները: Ռուսաստանը դա չի ցանկանում իսկ Եվրոպան ի վիճակի չէ անել: Ուստի, Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի խաղաղության պահպանումը Արցախյան հակամարտության շրջանում, մի բան, որ Վաշինգտոնը մինչ այժմ ակտիվորեն չի արել, նշում է Բլանքը. «Միացյալ Նահանգները պետք է միջամտի և իրական միջնորդություն ապահովի, որը թույլ կտա կողմերին խաղաղության մեջ ապրել: Նրանցից չի պահանջվում սիրել միմյանց, պահանջվում է հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները, որը թույլ կտա երկու ժողովուրդներին զարգանալ եւ բարգավաճել»: Սթիվեն Բլանքի խոսքով, եթե նա լիներ ԱՄՆ-ի նախագահի խորհրդականն ապա խորհուրդ կտար Դոնալդ Թրամփին հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ և փոխանցել Միացյալ Նահանգների պատրաստակամություն աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆ Մանկոֆի կարծիքով, Մոսկվան այնուամենայնիվ ակնհայտորեն չի միջամտում Հայաստանի «թավշյա հեղափոխությանը»՝ փորձելով չկրկնել Վրաստանում և Ուկրաինայում գործած սխալները. «Վերջին շրջանում սակայն, նկատվում է Ռուսաստանի առավել ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ: Նրանք փորձում են հիշեցնել Հայաստանին դրա շուրջ աշխարհքաղաքական իրավիճակի և Ռուսաստանի դերի մասին»: Հայաստանը, որի չորս հարևաններից երկուսի հետ սահմանները փակ են, Ուկրաինա կամ Վրաստան չէ և անկախ նրանից, թե ինչպիսի կառավարություն կլինի Հայաստանում, այն ստիպված կլինի հաշվի առնել աշխարհագրական իրավիճակը և չվատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, հավոզված է փորձագետը:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am