Հեղափոխությունը նաև Շանթի շնորհիվ է. Վահան Բադասյանը` Փաշինյանից պահանջում է

«Շանթ Հարությունյանը հավատացած էր, որ հեղափոխությունից հետո երկրում իրավիճակ է փոխվելու: Նա ամիսներ շարունակ սպասում էր և այդ պատճառով ինձ հասկանալի է ՔԿՀ-ում նրա հայտարարությունների իմաստը»,-Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, Մարտական խաչի ասպետ ՎահանԲադասյանը: Վահան Բադասյանի խոսքով` Փաշինյանի ներկայիս գործելաոճը հեղափոխության շահերից չի բխում, որովհետև վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը պետք է բացեր բանտերի դռները և ազատ արձակեր քաղբանտարկյալներին.«Նրանց, ովքեր այս կամ այն ճանապարհով նպաստել էին, որ կատարվեր հեղափոխությունը»: Քաղաքական գործիչը ընդգծում է, որ հեղափոխության հետևում կանգնած է հայ ժողովուրդը , մինչդեռ Փաշինյանը և նրա կողքին կանգնած երիտասարդները այլ կերպ են մեկնաբանում.«Ցավն այն է, որ թվում է, թե հեղափոխությունը իրենք են կատարել` մի խումբ երիտասարդների հետ: Այո, նրանք գլխավորել են և դրա համար` փառք նրանց: Նրանք կորդինացրել են իրավիճակը, բայց հեղափոխությունը մի օրում չի կատարվել: Հայ ժողովրդի կուտակված էներգիան և ցասումն է պայթել, որը եկավ 1996 թվականից ու առավել ուժգնացավ մարտի 1-ից հետո: Տարեց մարդիկ կհիշեն և կփաստեն, թե ինչպես է առաջին նախագահը ավզակապետությամբ թալանել երկիրը` վաճառելով գործարանները մարդկանց թողնելով առանց աշխատանքի: Պատերազմ էր, սով, մութ ու ցուրտ…ու երկիրը թալանվեց»,-նկատում է Վահան Բադասյանը: Բադասյանը կոչ է անում` չմոռանալ «Սասնա ծռերի» և Շանթի ապստամբությունները, քանի որ սրանք հեղափոխության հիմնական դետալներ են.«Շանթը դեմ կանգնեց ռեժիմին և դա արեց նաև Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը, սակայն չի առաջնորդվում հեղափոխության կանոններով: Նա հեղափոխությունը վերածեց իշխանափոխության: Իմ քննադատական խոսքին զուգահետ նշեմ, որ եղել եմ Փաշինյանի կողքին և շարունակելու եմ սատարել նրան, սակայն նկատառումներս ցանկանում եմ լսելի դարձնել: Շանթ Հարությունյանը պետք է օր առաջ ազատ արձակվի...»,-եզրափակեց Վահան Բադասյանը:

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am