Երբ «ՀԺ»-ն հրապարակեց Մանվել Գրիգորյանի լուսանկարը, նման աղմուկ չառաջացավ. Սաթիկ Սեյրանյանը՝ Yerevan.today-ի մասին

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն այս պահին դեռ զերծ է մնում հայտարարություն տարածելուց՝ կապված Yerevan.today լրատվական կայքի խմբագրությունում վաղ առավոտից իրականացվող խուզարկության վերաբերյալ։ Hraparak.am-ը գրում է, որ նա սպասում է՝ գործողություններն ավարտվեն, նոր միությունն իր խոսքը կասի։ «Բավականին շատ լրատվամիջոցներ անդրադարձել են, ու սպասվում էր, որ էսպիսի գործողություններ կանեն՝ հաշվի առնելով ՀՔԾ պետի հայտարարությունը, որը տպագրվել էր «Հայկական ժամանակ» թերթում, որտեղ նշվել էր, թե առաջինն այդ գաղտնալսման տեսագրությունը տպագրել են Yerevan.today-ը և Hraparak.am-ը։ Այսինքն՝ սպասելի էր, որ ինչ-որ գործողություններ կհետևեն, որովհետև վերջին շրջանում մենք ականատես ենք լինում, որ այդ լրատվամիջոցում ինչ-որ բան է տպագրվում, որին հետևում են գործողություններ այս կամ այն իրավապահ կառույցի կողմից։ Բնականաբար, դատապարտելի է այս երևույթը, և եթե նախկին իշխանությունների ժամանակ լիներ, մամուլը նույնիսկ ավելի կոշտ կարձագանքեր, ոչ միայն մամուլը, այլև՝ հասարակությունը։ Առայժմ զերծ կմնամ հայտարարություն տարածելուց»,- ասաց Սեյրանյանը։ Սաթիկ Սեյրանյանը, սակայն, կարծում է, որ այս խուզարկությունն առնչվում է կայքի լրատվական գործունեությանը։ «Մանավանդ, որ հաշվի առնենք, որ մինչև խմբագրություն մուտք գործելը խուզարկություն է տեղի ուենցել նաև լրատվամիջոցի սեփականատիրոջ բնակարանում։ Երբ որ ես՝ ինքս, փորձեցի կայքի խմբագրից՝ Սևակ Հակոբյանից, ճշտել, թե ի՞նչն է պատճառը, ի՞նչ են փնտրում, նա նշեց, որ գաղտնալսման ինչ-որ սարքավորումներ են փնտրում, նաև թերևս այն հրապարակումը, որը եղավ «ՀԺ»-ում, ըստ որի՝ առաջինը հրապարակել են Yerevan.today-ն ու «Հրապարակը»։ Yerevan.today-ը պարզաբանում էր տվել՝ նշելով google-ի գործիքների սխալմունքի մասին։ Բայց կապ չունի, որ մեկիս ձեռքին էլ առաջինը հայտնվեր, այդ թվում՝ «Հայկական ժամանակի», ժամանակին եղած «Հայկական ժամանակի», բնականաբար կհրապարակեին։ Բայց երբ որ այդ նույն լրատավամիջոցը (խմբ․-նկատի ունի «Հայկական ժամանակը») հրապարակեց ԱԱԾ մեկուսարանից Մանվել Գրիգորյանի լուսանկարը, նման աղմուկ չառաջացավ ու չփորձեցին պարզել, թե այդ որտեղից»,- ասաց Ժուռնալիստների միության նախագահը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am