Էդ նույն ԲՀԿ-ն համապատասխան պահին կանգնեց Ձեր կողքին. Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Երեխայի լեզվով ասած՝ ամպի չափ երևակայություն է պետք մտածելու համար, թե «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար :Խնդիրն այն  է, պարոն վարչապետ ջան, որ դուք տեսակետ եք ասում, որով մեղադրում եք բոլորին, ու եթե ձայն չես հանում, մտածում են, թե լռությունը համաձայնության նշան է, ձայն ենք հանում, ասում են՝ ինչի եք ձեր վրա վերցնում։ Հիմա ոնց անենք, մենք էլ կարող ենք այդպիսի տեսակետներ ասել», -   քարոզարշավին հայտարարեց Երևանու ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդը շատ ավելի շատ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, մեր ժողովուրդը չի ուզում ինքն իր հետ կռվել, ինքը հոգնել է իր հետ կռվելուց։ Հերիք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, դիակներից ու ինչերից խոսենք, հերիք է։ Էս ընտրարշավում չկա որևէ ուժ, որի դեմ պայքարես, էստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ։ Էդ նախկինն էլ՝ Հանրապետական կուսակցությունը, թեկնածու չի առաջադրել։ Ի՞նչ սև ու սպիտակի խնդիր է։ Էդ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համապատասխան պահին կանգնեց Ձեր կողքին, «Դաշնակցությունն» ու մենք եկանք, քվեարկեցինք։ Բա էդ ասելու բան է, Le Monde-ին ասում եք, թե երբ վարչապետ էի գալիս, 4 ձայնի ակնկալիք ունեի, այդ 4-ից մեկն էլ իմ ձայնն էր»-ասաց նա՝դիմելով վարչապետին և շարունակեց. «Կարծում եմ՝ հաստատ մտածել եք, որ այդ 4 ձայնից մեկն էլ իմն էր, պարոն վարչապետ։ Ո՞նց կարելի է նեղացնել Ձեզ հետ ճամփա անցած թիմին։ Հո խնդիրը միայն նրանում չի, թե ով է Ձեզ հետ քայլել։ Մտածեք, թե ոնց եք անելու արթահերթ ընտրությունների գնալու ժամանակ: Ու էն մարդիկ, ովքեր Ձեզ օգնել են, կարող է էլ չօգնեն»:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am