Ինչո՞ւ Ադրբեջանը չի բարձրաձայնում Նախիջևանում տիրող իրավիճակի մասին

Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական կողմը տեղեկություն է տալիս Տավուշի և Արցախի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին, սակայն տարօրինակ կերպով լռում է նույն ժամանակահատվածում Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակի մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որ Նախիջևանից ևս ադրբեջանական բանակի զինծառայողները կրակ են բացել Արենիի ուղղությամբ։ Այս կրակոցները ևս հաշված րոպեների ընթացքում լռեցվել են և ստացել են համարժեք պատասխան, սակայն ադրբեջանական կողմը չի ցանկացել լուսաբանել այս հատվածը։ Բազմաթիվ անգամ ասել եմ, ասել ենք, որ Նախիջևանի և Հայաստանի հարաբերությունները մի փոքր այլ են, քան Տավուշի կամ Արցախի հատվածի հարաբերությունները, որ Նախիջևանի բնակչությունը որևէ կերպ չի ցանկանում դառնալ խիստ պատերազմող կողմ։ Չնայած այն հանգամանքին, որ Իլհամ Ալիևը փոխեց Նախիջևանի ղեկավարին, միևնույն է, այնտեղ դեռ բան չի փոխվել։ Ու դա, իհարկե, անհանգստացնում է Ադրբեջանի նախագահին, այդ պատճառով Նախիջևանում ռազմական գործողություններ կատարելու համար հատուկ Բաքվից զորք են ուղարկում, քանի որ Նախիջևանի բանակի զինծառայողները շատ դեպքում չեն կատարում Բաքվի հրամանները։ Նույն կերպ վերջին օրերի ընթացքում Բաքվից ժամանած զորքը փորձում էր սադրիչ գործողություններ իրականացնել Նախիջևանի և Հայաստանի սահմանին։ Իսկ վերջնական կրակոցները գիտե՞ք՝ որ պահին լռեցին։ Ասեմ։ Երբ հայկական կողմը սկսեց պատժիչ գործողությունները, իրավիճակը լարվեց նաև Նախիջևանի հատվածի սահամաներձ բնակավայրերում, ու բնակիչները բահերով և այլ գյուղատնտեսական գործիքներով բարձրացան առաջնագիծ ու ստիպեցին Բաքվից եկած զորքին խելքները գլուխները հավաքել։ Սրա պատճառով ադրբեջանական կողմը որևէ տեղեկություն չտվեց այդ հատվածից այս ընթացքում։ Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am