Պատերազմի իրական վտանգ. Ինչ գաղտնիք է բացելու Տոնոյանը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Փարիզ մեկնելու հետևանքով այսօր կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նախքան նիստը սկսելը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ հույժ գաղտնի տեղեկություն ունի ասելու փոխվարչապետին և խնդրել է կառավարության նիստի վերջում այդ հարցը փակ ռեժիմով քննարկել: Արդյո՞ք պաշտպանության նախարարի կողմից հույժ գաղտնի տեղեկությունը վերաբերում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ հրահրելու վտանգեին: Չի կարելի բացառել: Բանն այն է, որ սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում «Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն» զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ անցկացնելու են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություն։ Այս մասին, ըստ «Ռազմինֆո»-ի հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու է 20 հազար զինծառայող, ներգրավվելու է 200 միավորից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 10 միավոր կործանիչ և ռմբակոծիչ, մինչև 20 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։ Զորավարժության ժամանակ ստուգվելու են նաև զինծառայողների հմտությունները Ադրբեջանի զինված ուժերի ձեռքբերած վերջին ռազմական տեխնիկայի վրա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերում վերջին լայնածավալ զորավարժությունը անցկացվեց այս տարի հուլիսի 2-6-ը։ Ինչպես նշված էր ՊՆ հայտարարության մեջ՝ դրան պետք է մասնակցեին 20 հազար զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։ «Ռազմինֆոն» գրել էր որ բաց աղբյուրների ուսումնասիրության տվյալներով կարող ենք ասել, որ զորավարժությանը ներգրավվել են նաև հունիսին Ադրբեջանի ձեռք բերած բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները։ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը shantnews.am-ին ասել է, որ այս զորավարժությանը և հնարավոր սադրանքներին պատրաստ լինելու համար բանակն արդեն բերվել է մարտական պատրաստության աստիճանի, և Արցախում պատրաստ են պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է Արցախի անունը հոլովելուն, Բաբայանը նշել է, որ դա գաղտնիք չէր: Ըստ սցենարի՝ «Արցախի վրա հարձակումն ուղեկցվելու է հրթիռային ու ավիացիոն հարվածներով։ Դրա համար, ըստ ադրբեջանական կողմի, իրենք օգտագործելու են վերջերս իրենց զինանոցում հայտնված սպառազինությունը։ Այստեղ ադրբեջանցիները կարծես ակնարկում են, որ կիրառելու են Իսրայելից գնած «Լորա» և Բելառուսից գնած «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը։ Այս համակարգերը ցուցադրաբար «կիրառվել են» նաև Ադրբեջանի բանակի նախորդ խոշոր զորավարժության ընթացքում»։ «Անկախ անվանումից՝ նրանց բոլոր զորավարժություններն ուղղված են Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ, հայ ժողովրդի դեմ»,- ասել է Բաբայանը։ Բաբայանի խոսքով՝ նախկինում զորավարժության անվան տակ ադրբեջանցիները զորքեր են տեղափոխել առաջնագիծ, հունիսին այդ զորքերի մի մասը հանվել է առաջնագծից։ Այս զորավարժությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը կրկին հետևում է ադրբեջանցիների զորային «անցուդարձին»՝ զորքերի տեղափոխումը ժամանակին նկատելու համար։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am