Պորոշենկոն դադարեցրել է Ռուսաստանի հետ բարեկամության մասին պայմանագիրը

korrespondent.net-ի փոխանցմամբ, Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է,որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ 1997թ. ստորագրված Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագրի դադարեցման մասին որոշումը: «Ուկրաինայի ԱԳՆ-ն պետք է Ռուսաստանի Դաշնությանը հայտնի ՌԴ-ի հետ բարեկամության մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու Ուկրաինայի ցանկության մասին՝ համաձայն գործող պայմանագրի 40-րդ հոդվածի և հաստատված կարգով Ուկրաինայի նախագահի դիտարկմանը հանձնի Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին Ուկրաինայի օրենքի նախագիծը»,- ասված է հաղորդագրությունում: