Սիրիայում 6-րդ ռուս զինծառայողի զոհվելու մասին լուրերը Կրեմլը չի հաստատում
«Ինտերֆաքս»-ը փոխանցում է,որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիիտրի Պեսկովը հայտարարել է, թե ինքը ոչ մի տեղեկություն չունի Սիրիայում 6-րդ ռուս զինծառայողի զոհվելու մասին: «Ոչ, ես այդ մասին ոչինչ չեմ լսել:Չգիտեմ, թե որն է այն կառույցը, որը պետք է այդ մասին տեղեկություններ հայտնի»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Conflict Intelligence Team-ի այն տեղեկությունը, թե Սիրիայում 6-րդ ռուս զինծառայողն է զոհվել։ Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը Սիրիայում ռուսական կողմի կորուստների մասին արդեն հրապարակած տեղեկություններից բացի, այլ տվյալներ չունի։
