ՌԴ հյուպատոսության վրա Օդեսայում ձվեր են նետել/տեսաշար/
Timer-odessa.net-ի հաղորդմամբ՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության մոտ հավաքվել է մոտ 20 ազգայնական և Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության վրա ձվեր են նետվել:
«Ձվերը նետելուց հետո ակտիվիստները ցրվել են: Հյուպատոսության մոտ դեռ դրված են օդեսացիների բերած ծաղիկները՝ ի հիշատակ Դոնի Ռոստովի ավիաաղետի զոհերի»,- գրում են ԶԼՄ-ները:
