Արտակարգ և զավեշտալի դեպք Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ և զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի 321 բնակարանի բնակիչ, 41-ամյա Նովրուզ Հայրապետյանը ահազանգել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ երեկ՝ հունվարի 11-ի երեկոյան, ինքը կոտրել է իր բնակարանի պատուհանի ապակիները, ինչից վնասվել են ձեռքերը և պահանջում է, որպեսզի փրկարարները ժամանեն իր տուն և իր անկողնու ու ձեռքերի միջից դուրս բերեն ապակու կտորները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գասցե են ժամանել հրշեջ-փրկարարները, ովքեր Ն. Հայրապետյանի բնակարանի պատուհանից հեռացրել են ընկնելու վտանգ ներկայացնող ապակիները, որից հետո ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի աշխատակիցները կարգի են բերել բնակարանը, մինչև ժամանել է ոստիկանության Շենգավիի բաժնի ՀՈ տեսուչ Խաչատրյանը: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Տղամարդն ունի հոգեկան խնդիրներ և ամեն անգամ նման մի կինո սարքելուց հետո ահազանգում է կամ փրկարարներին կամ բժիշկներին ու պահանջում է, որպեսզի գան ու իր կոտրած ապակիները հեռացնեն: Երբեմն էլ հրամայում է, թե պետք է կոտրած ապակիները փոխարինեն նորերով: Փրկարարների համար էս մարդու հասցեն դարձել է ջրի ճամփա: Եթե այսպես շարունակվի, խեղճ փրկարարները պետք ա մի պոստ դնեն դրա տան մոտ»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am