Խմբագրության աշխատանքը պարալիզացված է.«Yerevan.today»-ում խուզարկության մասին

«Yerevan.today» կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը՝ անդրադառնալով խմբագրության տարածքում իրավապահ մարմինների մոտ 7 ժամ տևած խուզարկությանը,լրագրողների հետ զրույցում ասաց,որ այն, ինչ կատարվել է,  տարօրինակ է, քանի որ այս ամենի պատճառն այն է, թե իբր «Yerevan.today»-ն է շուտ տեղադրել ձայնագրությունը   և այստեղ ձայնագրություն էին փնտրում:

«Խուզարկությունը խախտումներով է ընթացել, մենք հանդես կգանք մամուլի ասուլիսով։ Այս պահին միայն կարող եմ ասել, որ առգրավել են իմ համակարգիչը, ընդ որում՝ դա կատարվել է կրկնակի ստուգումների արդյունքում։
Խուզարկության համար դատարանի որոշում է եղել. «Տարել են իմ համակարգիչը և մյուս համակարգիչների կոշտ սկավառակները»։
«Եթե Ոստիկանությունն այդքան տեղեկություն կարող էր ունենալ, որ շուտ ենք դրել, ուրեմն՝ կարող էր ստուգել և տեսնել, որ դրել ենք բավականին ուշ։ Մենք ամբողջը սղագրել՝ նոր տեղադրել ենք, դրա համար դրել ենք ուշ։ Սա Ոստիկանության անպատասխանատու գործելակերպ է, զարմացած եմ նաև Քննչական կոմիտեի վրա, որովհետև արդեն մամուլով տարածում են, թե ինչ գործի հետ կապված ստուգումներ են, մամուլում էլ հայհոյանքներ են տարածվում։ Ես սա համարում եմ մեր գործունեությանը վնասելու փորձ։ Հետո, որ համակարգիչներում ոչինչ չգտնեն, չեն էլ հայտարարելու, որ ոչինչ չեն գտել, արդեն տպավորություն է, թե հանցագործություն են բացահայտում»։
Նա նաև նշեց, որ դեռ սեպտեմբերի 11-ի երեկոյան իրենց դեմ արշավ էր սկսվել. «Դեռ ամսի 11-ի երեկոյան մեր դեմ քսի էին տվել իրենց ֆեյքերին։ Ամսի 11-ի երեկոյան կայքերում տարածվեց, թե մենք դա երկու օր շուտ ենք հրապարակել, ու ինչքան էլ փորձագետները բացատրեցին, որ երկու օր շուտ չեն դրել, միևնույն է, դա տարածվում էր։ Բայց ուշադրության չարժանացավ այն, որ նույն Google-ում ցույց էր տալիս, թե  ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի ասուլիսի մասին հաղորդագրությունը մենք էլի շուտ ենք տարածել։ Թե դա ինչպես է եղել, ես չգիտեմ։ Իրենք ստուգել են ամեն ինչ, ինձ թվում է, որ 2014թ. մինչ օրս մեր լրատվությանը ծանոթացել են։ Եկել էին 9 հոգով, բայց անընդհատ զանգում էին, խորհրդակցում էին, մեծ համակարգ էր աշխատում։ Հիմա, թե ինչի՞ համար է համակարգն ուղղորդվել, չեմ կարող ասել»։ «Խմբագրության աշխատանքը պարալիզացված է, չգիտենք, թե երբ կվերադարձնեն կոշտ սկավառակներն ու համակարգիչը։ Կապարակնքել են և «Երևան-սիթիի» տոպրակներով տարել… Տոպրակներն իրենց հետ էին բերել»։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am