«Ելքը» տեղեկություն ունի Երևանի ավագանու ընտրությունների համար ընտրակաշառք բաժանելու մասին

«ԱԺ «Ելք» խմբակցությունը այսօր առավոտյան Երևանի ավագանու ընտրությունների համար ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններ է ստացել: Մենք ունենում ենք տեղեկություններ, որ ընտրակաշառք է բաժանվում: Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով և ճշտեն: Մենք արդեն դիմել ենք իրավապահներին, փոխանցել տեղեկություններ, քանի որ քաղաքացիները մեզ արդեն ակտիվ հաղորդում են: Մենք խոստացել ենք ազատ և արդար ընտրություններ, եթե կան ընտրակաշառք բաժանողներ, ապա նրանք, ըստ էության, վտանգում են ընտրությունների օրինականությունը և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան»,-այս մասին խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասաց ԱԺ ճեպազրույցում: Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարություններն, ըստ էության, ուղղված են այն գործիչներին, ովքեր գործում են հեղափոխության դեմ: Չեմ կարող ասել ընտրակաշառքի բաժանումը մասսայական բնույթ է կրում, թե ոչ,ասաց նա: Առանձին դեպքի մասին իրենց ստացած տեղեկությունը հաղորդել են իրավապահ մարմիններին: