«Փաշինյանը երևի խղճաց ադրբեջանական կողմին». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը հայտարարում է, որ իրենք վերջին օրերի ընթացքում զոհ չեն ունեցել։ Սա ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե ադրբեջանական կողմը վերջին օրերին 3 զոհ է ունեցել առաջնագծում։ Հա ու ադրբեջանական կողմն իրականում ճիշտ է ասում` իրենք 3 զոհ չեն ունեցել. զոհերի թիվը մի քանի անգամ ավելի շատ է, քան վարչապետ Փաշինյանի հայտարարած թիվը։ Փաշինյանը երևի խղճաց ադրբեջանական կողմին, դրա համար բավարարվեց 3 զոհի մասին բացահայտում անելով, սակայն իրականում հավատացեք այս պահի դրությամբ անձամբ Փաշինյանը կարող է նույնիսկ անուն, ազգանունով ու զինվորական կոչումներով նշի, թե սահմանի որ հատվածում քանի ադրբեջանցի զինծառայող է սպանվել, քանիսն են մնացել միջդիրքային հատվածում ու քանիսին են կարողացել տեղափոխել առաջնագծից»։