Ադրբեջանի գործողությունները հակասում են համանախագահների եւ միջազգային հանրության կոչերին. ԱԳ նախարար

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ով երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախ, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկուստեք վստահություն հայտնվեց, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով եւ այդ նպատակով միջազգային միջնորդության մանդատը վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմերի մոտեցումներին եւ գերակայություններին՝ զրուցակիցներն ընդգծեցին, որ հիմնախնդրի առանցքն Արցախում ապրող բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումն է: Նախարարի խոսքով՝ Արցախին հաջողվել է կայացած պետականությանը հարիր հաստատություններով օժտված հասարակություն կերտել` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա: Անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի հետ պետական սահմանին գտնվող բնակավայրերի, մասնավորապես, Բաղանիս, Չինարի, Կոթի գյուղերի գնդակոծմանը, քաղաքացիական հաստատությունների, այդ թվում՝ մանկապարտեզի թիրախավորմանը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նման գործողությունները խստորեն դատապարտելի են, իսկ բնակավայրերի եւ քաղաքացիական բնակչության գնդակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարում է: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի այս գործողությունները, ինչպես նաեւ պատերազմական հռետորաբանությունը եւ ռազմատենչ հայտարարությունները հակասում են համանախագահների եւ միջազգային հանրության կոչերին՝ քայլեր ձեռնարկելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նպաստող միջավայրի ձեւավորման ուղղությամբ: Հանդիպման ավարտին ԱԳ նախարարը ճեպազրույց ունեցավ արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նույն օրը նախարարն այցելեց Ստեփանակերտի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին եւ ձեռքբերումներին։ Նախարարը նշեց. «ԹՈՒՄՕ-ում կրթություն են ստանում երեխաները, ինչը եւս մեկ անգամ հիշեցում է, որ Արցախն առաջին հերթին մարդիկ են, երիտասարդությունը, ովքեր ամեն օր, այցելելով այստեղ կամ կրթական այլ հաստատություններ, կերտում են իրենց ապագան, եւ մեր գերակայությունն է, որ այն լինի խաղաղ ու ապահով»:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am