Կոնգրեսը պետք է հետաքննի ադրբեջանական Silk Way գաղտնի ավիաընկերությանը հատկացված ամերիկյան վարկերը

Անցյալ տարի տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի Silk Way ավիաընկերությունը 2014-2017թթ. ընթացքում 350 գաղտնի թռիչք է իրականացրել՝ հարյուրավոր տոննա զենք տեղափոխելով Բուլղարիայից Սիրիայի ահաբեկիչներին և Մերձավոր Արևելքի այլ երկրներ։ Այժմ ունենք մի նոր բացահայտում. Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Silk Way-ը ԱՄՆ-ի Արտահանման-ներմուծման բանկից (EXIM) ստացել է 419.5 միլիոն դոլարի վարկ՝ «Բոինգ» ընկերությունից երեք 747-8 բեռնատար ինքնաթիռ գնելու և իր չարամիտ գործունեությունը շարունակելու համար։ Բացահայտումն արել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) զեկուցողը՝ 2016 թվականին Տեղեկատվության ազատության մասին ակտով (FOIA) հարցում ներկայացնելով ԱՄՆ կառավարությանը։ Նշենք, որ Silk Way-ը, որը. «Պատկանում է Ալիևների ընտանիքի հետ անցյալում կապեր ունեցող ընկերությանը, շահել է մի քանի շահավետ պայմանագրեր ԱՄՆ զինված ուժերից»: Փաստորեն. «Silk Way-ը ավելի քան 400 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրեր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության տրանսպորտային հրամանատարության վարչության հետ», հաղորդում է OCCRP-ի լրագրող Դևանշ Մեհթան։ Silk Way-ը 2005թ. ի վեր. «Զինամթերք և այլ նյութեր է տեղափոխել Աֆղանստան։ ԱՄՆ կառավարության հետ ունեցած կապերից բացի, Silk Way ավիաընկերությունը նաև աշխատել է որպես ենթակապալառու Կանադայի Ազգային պաշտպանության դեպարտամենտի, Գերմանիայի զինված ուժերի և ֆրանսիական բանակի համար»,- բացահայտել է Մեհթան։ 2017թ. ապրիլին Silk Way-ն ընդլայնել է իր գնումների ծավալը «Բոինգ»-ից՝ ստորագրելով 1 միլիարդ դոլարի պայմանագիր տասը նոր 737 MAX ուղևորատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե ինչպես է ֆինանսավորվել նոր ձեռքբերումը։ Անցյալ տարվա հոկտեմբերին Silk Way-ը հայտարարել է, որ նախատեսում է գնել ևս երկու 747-8 բեռնատար ինքնաթիռ։ Մեհթան հավելել է, որ «Ադրբեջանը «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 122-րդ տեղը, իսկ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատներն ամբողջ աշխարհում գնահատվում են ավելի քան 140 միլիոն դոլար։ «Պանամայի թղթերը» և այլ արտահոսքերը ակնարկել են երկրի առաջին ընտանիքի` Ադրբեջանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ շքեղ հյուրանոցներից մինչև հանքարդյունաբերություն և բանկային ծառայություններ, ներգրավվածությունը»։ Նեյթ Շչենկանը, որը ամերիկյան շահույթ չհետապնդող, ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը և մարդու իրավունքները վերահսկող Freedom House-ի Nations in Transit նախագծի ծրագրերի տնօրենն է, խնդրահարույց է համարում EXIM բանկի վարկը Silk Way-ին. «Ադրբեջանում, որտեղ մեկ ընտանիք գերիշխող դիրք ունի տնտեսապես և քաղաքականապես, իսկ այնուհետև օգտագործում է պետական կառույցներն իր տնտեսական ծրագրերը վերականգնելու համար, առկա է ակնհայտ շահերի բախում»: Silk Way Holding-ը գերակշռող դիրք գրավեց Ադրբեջանի ավիացիայի ոլորտում այն բանից հետո, երբ շատ գաղտնի պայմաններում սեփականաշնորհվեց պետական փոխադրող AZAL ավիաընկերությունը՝ առանց մրցույթների և տենդերների։ Մեհթան գրել է՝ «Հեռահաղորդակցության ոլորտի նման մի սեփականաշնորհում հանգեցրեց նրան, որ (Ալիևի) ընտանիքը մոտ 1 մլրդ դոլար կաշառք ստացավ կանխիկ գումարով և արժետոմսերով: Հետաքննությունը նաև պարզել է, որ այդ գումարն առաջին ընտանիքին փոխանցվել է տարբեր գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով։ Այս ընկերությունները թույլ են տվել Ալիևներին վերահսկելու ոսկու հանքավայրեր, հեռահաղորդակցության և շինարարական բիզնեսներ Ադրբեջանում»։ 2006թ. փաստաթղթերի համաձայն՝ Silk Way ավիաընկերությունը պատկանել է IHC-ին (International Handling Company)՝ Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում հիմնադրված օֆշորային կազմակերպությանը։ 2017թ. փաստաթղթերում Silk Way ավիաընկերությունը հայտարարել է, որ ընկերության 40 տոկոսը պատկանում է IHC-ին, իսկ 60 տոկոսը՝ SW Holding-ին, որը «արդյունավետորեն վերահսկում էր» Ադրբեջանի քաղաքացի Զաուր Ախունդովը։ Մեհթան հայտարարել է, որ «IHC-ը կապված է Ալիևի ընտանիքի հետ դրա տնօրեն Ջաուադ Դբիլայի միջոցով, որը, ըստ հաղորդման, անցյալում ծառայել է որպես առաջին ընտանիքի բիզնես շահերի լիազորված անձ»։ 2011-ին Silk Way Holding-ի և IHC- ի հավատարմագրային հավաստագիրը հանձնվեց ռուսական ծագումով մենեջեր Գրիգորի Յուրկովին: Այս նշանակումը օգտագործվել է որպես IHC-ի իրական սեփականատերերին թաքցնելու միջոց: Մինչդեռ Զաուր Ախունդովը 2014թ. խորհրդավոր կերպով դարձել է Silk Way Group-ի հարյուր տոկոսանոց սեփականատերը: Այդ ժամանակ ընկերությունը և նրա բազմաթիվ կազմակերպություններն արդեն արժեին միլիարդավոր դոլարներ. հայտարարել է Մեհթան՝ հիմնվելով ընկերության վարկային երաշխիքի հայտի վրա: Հիսունամյա Ախունդովը մի քանի պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանում: «Անհասկանալի է, թե ինչպես է Ախունդովը դարձել միլիարդավոր դոլարների կոնգլոմերատի սեփականատեր, որը ներառում է ավելի քան տասը ինքնաթիռ, ապահովագրական ընկերություն, շինարարական ընկերություն և ինքնաթիռների սպասարկման ընկերություն, եթե նշենք միայն Silk Way Group-ի ձեռնարկություններից մի քանիսը»,- հետաքրքրվել է Մեհթան։ Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է լսումներ անցկացնի՝ EXIM Bank-ի կողմից Silk Way ավիաընկերությանը տրամադրված 419.5 միլիոն դոլարի վարկային երաշխիքի օրինականության, Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներին նրա զենքի առաքումների և Ալիևի ընտանիքի հետ նրա կապերի հետաքննության համար։ Ի վերջո, ինչո՞ւ է ամերիկյան վարկ տրվում միլիարդավոր նավթադոլարներ ունեցող Ադրբեջանին: Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am