Ջորջ Հարիսոնի կիթառը վաճառվել է ավելի քան 450 հազար դոլարով

The Beatles խմբից բրիտանացի երաժիշտ Ջորջ Հարիսոնի (1943-2001 թթ.) կիթառը Ուիլթշիրի կոմսության Gardiner Houlgate աճուրդում վաճառվել է 347 հազար ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 452,5 հազար դոլար): Այդ մասին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան:
Նրա տվյալներով՝ երաժիշտն Ավստրալիայում պատրաստված Maton Mastersound MS-500 գործիքով ելույթ է ունեցել մի քանի համերգներում, այդ թվում՝ The Cavern Club լիվերպուլյան դահլիճում՝ 1963 թվականի օգոստոսի 3-ին: Աճուրդավար Լուք Հոբսը աճուրդի արդյունքները որակել է «ֆանտաստիկ», ինչպես նաեւ հայտնել է, որ կիթառի եզակի պատմության մասին վկայում են, մասնավորապես, Հարիսոնի համերգներից արված լուսանկարները: