Խուզարկել են նաև yerevan.today-ի սեփականատիրոջ բնակարանը

Առավոտյան 8:30-ից yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից սկսված խուզարկությունը շարունակվում է։ Լուսաբանելու համար դեպքի վայրում են այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները։ yerevan.today-ի գրասենյակը գտնվում է «Էրեբունի պլազա» հյուրանոցային համալիրի գրասենյակային հատվածում, որի 6-րդ հարկում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Ի դեպ, yerevan.today-y կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, որտեղ էլ ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ են տպագրվում նրա հետ: Խուզարկում են ողջ գրասենյակը, համակարգիչները՝ հույսով, որ կհայտնաբերեն գաղտնալսման ձայնագրության բնօրինակը։ Նաև փորձում են պարզել, թե ինչպե՞ս է կայքէջը ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը, որը տարածվել էր բոլոր լրատվամիջոցներով։ Պարզվում է՝ մինչ այդ խուզարկություն է կատարվել նաև կայքի սեփականատիրոջ բնակարանում, և, նախնական տեղեկություններով, որևէ բան չի հայտնաբերվել։ Կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ հնարավոր չէ կապ հաստատել. առավոտյան նրան 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները թույլ չէին տալիս պատասխանել հեռախոսազանգերին, իսկ այս պահին նրա հեռախոսն անջատված է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ yerevan.today-ը գաղտնալսման ձայնագրության հրապարակման մասին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության: Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00-ի կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները: Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն: Ուստի խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել: Շնորհակալություն: Հ.Գ. Եթե իմացել ենք ձայնագրության մասին, բա ասուլիսի մասի՞ն ոնց ենք իմացել Ուշադիր նայեք լուսապատճենին»։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը, որի խմբագիրը նրա կինն է՝ Աննա Հակոբյանը, օրեր առաջ հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունը Yerevan.Today-ում և «Հրապարակ» օրաթերթում հայտնվել է մի քանի օր շուտ, քան մյուս լրատվականներում։ Այս կապակցոււթյամբ պատասխան հոդվածով հանդես եկավ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ հայտարարելով՝ «եթե գաղտնալսման ձայնագրությունն ավելի վաղ ունենայինք նման տեսանյութ, ավելի վաղ կտեղադրեինք», և կոլեգաներին խորհուրդ տալով. «Զբաղվեք ձեր գործով և մի համալրեք իշխանության օգտին և ընդդեմ մամուլի աշխատող ֆեյքերի ճամբարը՝ լրատվամիջոցին դա սազական չէ»։ 168.am

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am