Լենա Նազարյանը՝Սերժ Սարգսյանի և նրա փեսայի բարեկամների՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ներգրավված լինելու մասին

«Սերժ Սարգսյանի և նրա փեսայի բարեկամները ներգրավված չեն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում:Մեր  դաշինքի ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ, այլ ընդամենը անուն-ազգանվան համընկնում է։ Մուս անձի մասին, որ իբրև թե Զորի Բալայանի բարեկամն է, իրենք պատկերացում չունեն, թե ում մասին է խոսքը: Եվս մեկ հոգի,   Վիկտոր Մնացականյանը Միքայել Մինասյանի սանիկն է, սակայն նա հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցել է ճանապարհ փակելուն, դրա մասին նույնիսկ տեսանյութեր կան, Աբովյան փողոցում գորգերով ճանապարհ փակելու հայտնի ակցիան ևս նա է իրականացրել: Ընդ որում, ինչպես շեշտեց պատգամավորը, Մնացականյանը Մինասյանի սանիկն է եղել ավելի վաղ, քան Մինասյանը «դարձել է այն, ինչ կա», իսկ հարաբերությունները չեն պահպանվել»,-  ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ հակադարձելով «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին: «Ծառուկյան դաշինքն ապրիլի 17-ին 9 պատգամավորով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի  վարչապետությանը: Ինչպես նաև այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել ՀՀԿ-ի հետ: 2008 թ. մարտի 21-ին, մարտի 1-ից 20 օր հետո, տիկին Զոհրաբյանը կողմ է քվերակել Երևանում մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու ԱԺ որոշմանը: Բազում տեսանելի և անտեսանելի կոալիցիաների մեջ է գտնվել ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ: Եվ այս ամենից հետո իրենք մեզ ինչ-որ մեղադրանքներ են ներկայացում ՀՀԿ-ի հետ համագործակցության մասով»,- ասաց Լ.Նազարյանը:  

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am