Պետք է ունենալ հստակ պատժիչ գործողությունների ծրագիր.Ադրբեջանական տակտիկան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. «Ադրբեջանականի կողմի պահվածքը մեծ հաշվով նորություն չէ, և եթե դիտարկենք թեկուզ 2016թ.-ից Տավուշի մարզում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները ապա կտեսնենք, որ նրանք միշտ թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, դպրոցներն ու մանկապարտեզները: Անգամ մանկապարտեզների մուտքերը միջազգային ծրագրերի շրջանակներում պատով ենք փակել, որպեսզի երեխաների մուտք ու ելքը չթիրախավորեն: Ադրբեջանը միշտ էլ գարնանը և աշնանը անցել է նմանատիպ գործողությունների, երբ գյուղացիները իրենց հողամասերում, այգիներում, արտերում զբաղված են գյուղատնտեսական գործունեությամբ: Մեզ համար վերջին օրերի գնդակոծությունը նրանով է տարբերվում, որ դրա մասին արդեն բարձրաձայն ասվում է: Ես անձամբ բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել զրուցելու սահմանապահ գյուղերի բնակիչների հետ, և նրանք միշտ էլ ասել են , որ կրակոցներ գրեթե ամեն օր կան, գնդակոծություններ ՝ հազվադեպ: Բայց դրա մասին երբեք պաշտոնապես չի հրապարակվել, եթե զոհ, կամ վիրավոր չի եղել: Մի քանի անգամ ինքս եմ բարձրաձայնել ու արժանացել պաթոսիկների հանդիմանանքին, թե իբրև իրավիճակ եմ սրում:
Գիշերվա Կոթիի գնդակոծումը և քաղաքացիական անձի վիրավորվելը խոսում է նրա մասին, որ մենք ՀՀ սահմաններում պետք է ունենանք հստակ պատժիչ գործողությունների ծրագիր: Եթե գնդակոծում են մեր գյուղերը, մենք էլ մեկ այլ տեղ , որտեղ ունենք դիրքային և այլ առավելություն, գնդակոծում ենք իրենց գյուղերը: Պարտադիր չէ, որ այդ գնդակոծումը լինի նույն օրը, այն թող լինի երկու, կամ երեք օր հետո, բայց անպայման լինի պատասխան, ինչը որ նախկինում չի եղել: Սահմանամերձ ադրբեջանական որոշ գյուղերի բնակիչները հայերի նկատմամբ իրենց վերաբերմունքով տարբերվում են: Մեր գյուղերը կամ դիրքերը գնդկոծվում են հիմնականում այն գյուղերի մոտ տեղակայված դիրքերից, որի բնակիչները մեծ հաշվով մեր նկատմամբ թշնամաբար չեն տրամադրված: Ադրբեջանցիները փորձում են պատասխան կրակ ստանալ հենց այդ գյուղերի վրա, որպեսզի այնտեղի բնակիչներին հասկացնեն, թե հայերը ձեր թշնամիներն են ու ձեր վրա են կրակում: Մի խոսքով, շատ լուրջ պատժիչ պլան պետք է մշակել, որպեսզի ակամայից չդառնանք նրանց ծրագրի իրագործման մասնակից»:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am